Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան

Sat, 21 Mar 2026 10:30:26 +0400


Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանն է ներկայացնում մի չափազանց պրիմիտիվ «մաթեմատիկա»: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ի՞նչ է նա ասում: Եթե ընդդիմությունը գա իշխանության՝ որևէ կոնֆիգուրացիայով, ապա կա հետեւյալ երեք հավանականությունը. Խաղաղության «ռեվիզիայի» արդյունքում կամ կլինի ավելի լավ խաղաղություն, կամ կլինի ավելի վատ խաղաղություն, կամ չի լինի խաղաղություն՝ կլինի պատերազմ:

Հետո ինքն իր այս մաթեմատիկան «բաղդատում» է և եզրակացնում, որ ստացվում է 2 վատ և 1 լավ սցենար, այսինքն ավելի բարձր է վատ սցենարների հավանականությունը:

Կարծում եմ, որ մաթեմատիկոսները կարող են հանգիստ հայց ներկայացնել Փաշինյանի դեմ, անգամ տարրական թվաբանությունն ու տրամաբանությունը բռնաբարելու համար: Որովհետեւ, եթե օրինակ առաջնորդվենք նույնիսկ իր տրամաբանական ելակետերով, ապա կա նաեւ չորրորդ տարբերակը՝ ոչ մի բան չի փոխվում եւ խաղաղություն ասվածը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Հետեւաբար, Փաշինյանի իսկ տրամաբանությամբ չափելիս, բացասական սցենարները չեն գերակշում, այլ հաշիվը 2:2 է:

Բայց, ընդհանրապես պետք չէ հայտնվել այդ «տրամաբանության» ծուղակում, որովհետեւ ռեգիոնալ խաղաղության ու կայունության հարցը չափվում է տասնյակ գործոններով, որոնց ճնշող մեծամասնությունն անգամ Հայաստանի ու Ադրբեջանի դաշտում չէ: Ընդ որում, դա վկայել է Նիկոլ Փաշիննյանը հենց ինքը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասելով, թե «մեզ մնում է միայն աղոթել»:

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է: Եթե խաղաղությունը քո ձեռքում է, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, էլ ինչու՞ աղոթել, աղոթելու, տագնապելու ի՞նչ կարիք կա:

Սա ակնառու կերպով վկայում է, որ նույն տրամաբանությունն առկա է նաև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում: Այսինքն, իրավիճակը շատ հանգիստ կարող է վատանալ եւ վատթարանալ: Հետեւաբար ընդդիմության իշխանության գալ-չգալը այստեղ չունի որեւէ կապ:

Եվ ավելին, հենց այստեղ է, որ շատ կաևոր է այն բանաձևը, որի մասին խսում են ընդդիմադիր առաջատար ուժերը, այդ թվում առաջնորդող՝ Սամվել Կարապետյանը: Որպեսզի մակրոմիջավայրի վատթարացման պարագայում Հայաստանը լինի հնարավորինս դիմադրունակ ու ճկուն, պետք է կառավարման շատ ավելի մեծ էֆեկտիվություն, հետեւաբար դրան առավել ունակ իշխանություն, որի «հարատեւության» գաղտնիքը ոչ թե ներհասարակական բեվեռացում սրելն է, այլ հակառակը՝ հանրային համերաշխության առավելագույն միջավայրի հասնելը»,-գրել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետը՝ դավաճա՞ն․ նոր սկանդալ է հասունանում

Վարչապետը՝ դավաճա՞ն․ նոր սկանդալ է հասունանում Fri, 27 Mar 2026 16:00:17 +0400 Սլովակիայի իրավապահ մարմինները…

11 րոպե ago

Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն

Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն Fri, 27 Mar 2026 15:45:10…

26 րոպե ago

Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային

Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային Fri, 27 Mar 2026 15:30:19 +0400…

41 րոպե ago

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է Fri, 27 Mar 2026 15:10:04 +0400 Պետական դավաճանության մեջ մեղադրվող…

1 ժամ ago

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ Fri, 27 Mar 2026 15:04:22 +0400 ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի…

1 ժամ ago

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում Fri, 27…

1 ժամ ago