ՔՊ-ում հասկացել են, որ ազդում են մարդկանց նյարդերի վրա. էլ ավտոբուսային պարեր չեն հրապարակի
Sat, 21 Mar 2026 12:02:28 +0400

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն այսօր ուրախ ավտոբուսով ներկուսակցական արշավի շրջանակներում մեկնում են Գեղարքունիք եւ Կոտայք. «Ավանդույթի համաձայն, մենք պետք է մեր ճանապարհի երգը և այսօրվա դիջեյին որոշենք»,- առավոտ կանուխ իր լայվն այսպես սկսեց Փաշինյանը:
Ապա օրվա դիջեյ ընտրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պարտության մատնելով մրցակից Արմեն Խաչատրյանին: Փաշինյանը հավելեց․ «Պետք է նաև խոստովանել, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է․․․ սկզբից ասում էր ավտոբուսի մեջ չպարել, հետո մեղմացրեց դիրքորոշումը, ասում էր՝ պարել, բայց չհրապարակել։ Ինքն այն կարծիքին է, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները պարելով հանրությանը լրացուցւչ ջղայնացնում են…»,- ասաց նա, Ավանեսյանն ընդվզեց, բայց մեծամասնությունը կողմ էր. «Կան մարդիկ, ովքեր աջակցում են նրան, ընդ որում, նրանցից 2-ը անվտանգության խորհրդի անդամ են։ Սա էլ է պետք նկատի ունենալ»,- նշեց Փաշինյանը .Ռուբինյանի համախոհները Պապիկյանն ու Արարատ Միրզոյանն էին,
Ռուբինյանի առաջարկությունն ընդունվեց․ «Այնպես որ, պարեք-պարեք, բայց հրապարակման չափը ճանաչեք, այնուամենայնիվ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր