Ինչպես եւ ինչով կհիշվի Իլյա 2-րդ պատրիարքը

Ինչպես եւ ինչով կհիշվի Իլյա 2-րդ պատրիարքը

Sat, 21 Mar 2026 14:15:22 +0400


Մարտի 17-ին, կյանքի 94-րդ տարում մահկանացուն կնքեց Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքը (աշխարհիկ անունով՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի)։ Վրաստանը թեեւ աշխարհիկ պետություն է, հայտարարվել է ազգային սուգ։ 1991 թ. Վրաստանի վերաանկախացումից ի վեր՝ երկիրը մի քանի նախագահ է փոխել, բազմաթիվ վարչապետներ, պետական կառավարման մոդելներ, անցել է 2 էթնո-քաղաքական հակամարտության միջով, որոնք մերթ «սառեցված» են եղել, մերթ «թեժացել» են, տեսել է թե՛ քաղաքացիական բախումներ, թե՛ «գունավոր հեղափոխություն»։

Սակայն Վրաց ուղղափառ եկեղեցին՝ իր գահակալով, մնացել է անսասան ու մի տեսակ դարձել ազգային կայունության եւ հարատեւության սիմվոլ։ Իլյա 2-րդը Վրաստանում ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունն ունեցող անձն էր, ու նրա վարկանիշին շատերն էին նախանձում՝ իշխանությունից, թե ընդդիմությունից։ Առհասարակ, եթե փորձենք ամփոփել հանգուցյալ կաթողիկոս-պատրիարքի կերպարը, ապա պետք է ասենք, որ բավականին հմուտ դիվանագետ է եղել։ Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար է դարձել 1977 թվականից։ Կարելի է ասել՝ մի ողջ դարաշրջան անցել է նրա հովվապետական գավազանի ներքո։ Նրան մեր հայկական իրականության մեջ կարելի է համեմատել Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իլյա 2-րդի օրոք Վրաց եկեղեցին աստիճանաբար դուրս է գալիս ստվերից, սկսում ակտիվացնել իր գործունեությունը, կարողանում է լցնել հասարակության մեջ առաջացած գաղափարական վակուումը։ Ընթացիկ տարին սիմվոլիկ է Վրաստանի եւ վրաց ժողովրդի համար։ Տոնելու են Վրաստանի քրիստոնեականացման 1700 ամյակը։ Ու Իլյա 2-րդը մահկանացուն կնքեց հենց այս սիմվոլիկ տարում։ Վրաստանում սա կարեւոր հոբելյան է։

Պատմության մեջ նա թերեւս կմնա որպես Վրաց եկեղեցու ամենատեւական հովվապետություն ունեցած կաթողիկոս-պատրիարքը։ Միաժամանակ նաեւ՝ կմնա որպես ազգային-եկեղեցական գործիչ, որը կարողացել է համադրել իր մեջ այնպիսի հատկանիշներ, որոնք առաջին հայացքից խիստ դժվար համադրելի են, չասելու համար՝ անհամադրելի, ինչպես իր հոդվածում նկատում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Իլյա 2-րդի կերպարում համադրված էին քրիստոնեական-եկեղեցական ծառայությունն ու վրացական հայրենասիրությունը, պետական ազգայնականությունն ու սոցիալական պահպանողականությունը, Ռուսաստանի եւ Մոսկվայի պատրիարքության հետ հարաբերությունների պահպանումը՝ այնպիսի զգուշավորությամբ, որ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների ներկայիս բացակայության կամ լարվածության պայմաններում տարատեսակ հակոտնյա մեկնաբանությունների տեղիք չտա, թեեւ մշտապես Ռուսաստանի քաղաքական իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքն արտահայտել է աբխազական եւ հարավօսական հիմնահարցերի առնչությամբ։ Միաժամանակ՝ ողջունելով Վրաստան պետության արեւմտյան աշխարհաքաղաքական ընտրությունը՝ նա մշտապես խիստ քննադատության է ենթարկել արեւմտյան ժամանակակից արժեքները՝ մատնանշելով դրանց հակասությունները քրիստոնեական ավանդական պատկերացումների եւ արժեքների հետ։ Եվ, որ ամենակարեւորն է՝ կարողացել է միշտ վեր կանգնել օրվա քաղաքական կամ նույնիսկ գեոպոլիտիկ կոնյունկտուրայից, դառնալ մի տեսակ համազգային ու համավրացական միասնության խորհրդանիշ ու արբիտր, հույս է ներշնչել իր կերպարով եւ փոխզիջումային լուծումների դուռը միշտ բաց պահել բոլորի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել Sat, 21…

7 ժամ ago

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ Sat, 21 Mar 2026 23:00:50…

7 ժամ ago

Հայտնի համալսարանի դեմ դատական հայց է ներկայացվել

Հայտնի համալսարանի դեմ դատական հայց է ներկայացվել Sat, 21 Mar 2026 23:00:10 +0400 ԱՄՆ Արդարադատության…

7 ժամ ago

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Sat, 21 Mar 2026…

8 ժամ ago

Ինչ անել էներգետիկ կոլապսի մեջ չհայտնվելու համար

Ինչ անել էներգետիկ կոլապսի մեջ չհայտնվելու համար Sat, 21 Mar 2026 22:30:00 +0400 Նիդերլանդների վարչապետ…

8 ժամ ago

Պրոթուրքական կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար․ թրքամետ Նատալին հիմնադիրներից է

Պրոթուրքական կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար․ թրքամետ Նատալին հիմնադիրներից է Sat, 21 Mar 2026 22:17:29 +0400…

8 ժամ ago