Հայտնի համալսարանի դեմ դատական հայց է ներկայացվել

Հայտնի համալսարանի դեմ դատական հայց է ներկայացվել

Sat, 21 Mar 2026 23:00:10 +0400


ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հարվարդի համալսարանի, հայտարարելով, որ համալսարանի ղեկավարությունը չի կարողացել լուծել կամպուսում հակասեմիտիզմի խնդիրը, ինչը հիմք է տվել, որպեսզի սառեցվեն դրամաշնորհները եւ հետ է պահանջվել բուհին արդեն տրամադրված գումարները։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հայցը ներկայացվել է Մասաչուսեթսի դաշնային դատարան։ Մասնագետներն արդեն հասցրել են այն որակել որպես Թրամփի վարչակազմի եւ համալսարանի միջեւ եղած պայքարի հերթական հանգրվանը։

Այն, ինչ սկսվել էր բավականին ժամանակ առաջ, որպես հակասեմիտականության դեմ հետաքննություն, վերաճել ու դարձել է հակամարտություն ազդեցիկ կրթական հաստատության եւ ամերիկյան գործադիր ֆեդերալ իշխանության միջեւ։ Եւ այդ հակամարտության պատճառով Սպիտակ տունը կրճատել է 2,6 միլիարդ դոլարի հատկացումը համալսարանին, ինչպես նաեւ ֆեդերալ պայմանագրերը խզել է համալսարանի հետ՝ փորձելով հասնել նրան, որ բուհը չկարողանա արտասահմանցի ուսանողներ ընդունել։ Հարվարդն էլ պատասխան հայց էր ներկայացրել ընդդեմ Սպիտակ տան վարչակազմի, հայտարարելով, որ իր դեմ պատերազմ են սկսել այն բանի համար, որ Թրամփի վարչակազմի առաջարկած կանոններով չի առաջնորդվում։ Ֆեդերալ դատարանը համաձայնել էր Հարվարդի հայցի հետ եւ չեղարկել ֆինանսավորման դադարեցման որոշումը՝ հակասեմիտականության մասին Սպիտակ տան ներկայացրած փաստարկները համարելով «ծխածածկույթ»։Կողմերը նաեւ բանակցել են, փորձել գալ ընդհանուր հայտարարի, սակայն կարծես թե ամեն բան նորից տեղափոխվում է դատական քաշքշուկների դաշտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

1 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

1 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

2 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

2 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

2 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

2 ժամ ago