2025-ի հունիսին շատ մոտ էինք գործարքի կնքմանը․ Ջոն Քենթ

2025-ի հունիսին շատ մոտ էինք գործարքի կնքմանը․ Ջոն Քենթ

Sat, 21 Mar 2026 14:30:09 +0400


Միացյալ Նահանգներն ու Իրանը 2025 թվականի հունիսին շատ մոտ են եղել միջուկային գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է օրերս ԱՄՆ Հակա-Ահաբեկչական ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնից հեռացած Ջոն Քենթը։ Հիշեցնենք, որ Քենթը հեռացել էր պաշտոնից կամովին՝ անհամաձայնություն ունենալով Սպիտակ տան վարչակազմի՝ Իրանական ռազմական գործողության իրականացման հարցում։ «Կարծում եմ, եւ դա իմ աներեր կարծիքն է, որ 12-օրյա պատերազմի նախօրեին Սթիվեն Վիթքոֆը շատ մոտ էր գործարքի կնքմանն Իրանի հետ։ Դա չի նշանակում, թե իրանցիները պատրաստ էին ինչով ասես զիջումներ կատարելու ուրանի հարստացման հարցում, սակայն պատրաստ էին խոսել հարստացման հարցի, հարստացման մակարդակի թույլատրելի սահմանի եւ այն մասին, թե ինչպես պետք է իրականացվեր մոնիթորինգը։ Մենք ահռելի մեծ առաջընթաց էինք ունեցել»,- լրագրող Սահագար Էնջեթիի հետ զրույցում հայտարարել է Քենթը։ Միաժամանակ նա նաեւ ասել է, որ ամեն անգամ, երբ Իրանն ու Միացյալ Նահանգները հաջողություն են ունեցել բանակցություններում՝ Իսրայելը քիթը խոթել ու մի տրցակ խելագարության հասցնող հետախուզական տվյալներ է ներկայացրել։ «Նրանք փորձում են աղմուկ ստեղծել, որպեսզի նախագահը հնարավորություն չունենա որոշում կայացնելու»,- ընդգծել է Քենթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով