Ռուբինյանն ասում է՝ պարելը թարգիր, մարդիկ ջղայնանում են․․․

Ռուբինյանն ասում է՝ պարելը թարգիր, մարդիկ ջղայնանում են․․․

Sat, 21 Mar 2026 17:15:59 +0400


Թիմում էլ արդեն հասկանում են՝ ավտոբուսում պարը նյարդայնացնում է մարդկանց։ Փաշինյանն ինքն է մանրամասնում․

«Պետք է նաև խոստովանել, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է, սկզբից ասում էր ավտոբուսի մեջ չպարել, հետո մեղմացրեց դիրքորոշումը, ասում էր՝ պարել, բայց չհրապարակել, քանի որ դա լրացուցիչ նյարդայնացնում է մարդկանց»։ Փաշինյանին է ասում՝ պարելը թարգենք, որովհետև պարացնողը Փաշինյանն է։ Որ ինքը չպարացնի, ոչ մեկը չի պարի։ Բայց այդպես ո՞նց կլինի։ Ավանդույթ ունեն՝ օրվա դիջեյն ընտրել, որ շախով – շուխով թատրոնը վարի։ Ու հետաքրքիրն այն է, որ դա ոչ թե Փաշինյանը, այլ Ռուբինյանն է ,,գլխի ցցել,,։ Քանի որ պարացնողը Փաշինյանն է, Ռուբինյանը մեղմացրել է դիրքորոշումը՝ պարենք, բայց չհրապարակենք։ Գիտե՞ք ինչու է այդպես ասում։ Որովհետև պարզ երևում է՝ իրենց պարը հակառակ էֆեկտն է տալիս։ Ծիծաղելի դառնալուց բացի, մարդիկ նյարդայնանում են։ Կինոյի նման, որ ասում է՝ Մուրադը կատաղելա․․․ Եվ առանց դրա էլ Փաշինյանի ընկած վարկանիշը հողին է հավասարվում։ Սա մոտավորապես նման է այն բանին, որ խմողին կամ ծխողին ասես՝ խմելդ կամ ծխելդ թարգիր։ Դժվար բան է պահանջել, բայց աթոռը պահելու համար Փաշինյանը այդ զրկանքին էլ կդիմանա։ Ուտելու պահով չեմ կարող երաշխավորել։ Երբ ասի՝ ուտելդ թարգիր, Փաշինյանը կգնա՞ այդ զրկանքին։ Կամ Ռուբինյանը ռիսկ կանի՞ ասի՝ ուտելդ էլ թարգիր։ Կամ էլ՝ ինքան ուզում ես կեր, բայց մի նկարիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է Mon, 23 Mar 2026 14:15:51 +0400 Հայ գրոսմայստեր Հայկ…

7 րոպե ago

Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից

Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից Mon, 23 Mar 2026 14:00:47 +0400 Նյու Յորքի Լա…

22 րոպե ago

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն»

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն» Mon, 23 Mar 2026 13:56:39 +0400 Մարտի 23-ին…

26 րոպե ago

Կասեմ պատվիրատուի անունը

Կասեմ պատվիրատուի անունը Mon, 23 Mar 2026 13:53:28 +0400 «2018 թվականից սկսած՝ որևէ մեկը, այդ…

29 րոպե ago

Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես

Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես Mon, 23 Mar 2026 13:45:18 +0400 Նիկոլ Փաշինյանի…

37 րոպե ago

Միրզոյանը՝ նախկինում գործակալ լինելու հարցի մասին

Միրզոյանը՝ նախկինում գործակալ լինելու հարցի մասին Mon, 23 Mar 2026 13:42:15 +0400 Լրագրողների հետ զրույցում՝…

40 րոպե ago