Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես

Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես

Mon, 23 Mar 2026 13:45:18 +0400


Նիկոլ Փաշինյանի երեկվա «քաջագործությունը» հանրության սրտին հարված էր։ Ոչ թե մտքին՝ սրտին։ Միտքը կարող ես վիրավորել, հետո ներողություն խնդրել, բացատրել, փաթեթավորել, մոռացնել տալ։ Բայց սիրտը, երբ խոցվում է՝ ուղղելու լեզու չկա, ձև չկա, տեխնոլոգիա չկա։

Երեխայի ներկայությամբ, որը վախից կուչ էր եկել, երբ մորը նվաստացրեց «փախածներ» բառով, մատ թափ տվեց մոր վրա՝ մեկ մարդու նվաստացում չէր։ Սա հարված, նվաստացում էր Արցախին։ Եվ այստեղ է, որ սխալը դադարում է լինել քաղաքական կամ լեզվական։ Սա նույնիսկ հուզական չէ։ Սա սոցիալական նորմերի կոպիտ խախտում է։ Երբ դա տեղի է ունենում երեխայի ներկայությամբ, այն դառնում է ոչ թե միջադեպ, այլ դաս։ Դաս այն մասին, թե ինչպես է ուժեղը խոսում խոցելիի հետ։ Ինչ տոնով է խոսում։ Ինչ ժեստով է խոսում։

Երեխան չի լսելու հետո եղած «չեմ ասել»-ը։ Չի ապրելու ներողության պահը։ Չի հետևելու կառավարության շենքի հրավերին։ Նա տեսել է արդեն ամենակարևորը, և դա հիշելու է ողջ կյանքում։ Վանոն ասում էր՝ ափսոս էր երեխան։ Կավելացնեի՝ ափսոս է երեխան, որի պետությունը դու ես ։

Արցախից բռնի տեղահանվածների թեման Հայաստանում պարզապես սոցիալական խնդիր չէ։ Դա բաց վերք է։ Եվ այդ վերքի վրա ամեն կոշտ բառ դառնում է ոչ թե խոսք, այլ վիրավորանք՝ ուղղված Արցախին։
Այստեղ այլևս հարց չկա՝ դա ուղղված էր կոնկրետ Արմինե Մոսիյանի՞ն, թե ոչ։
Ո՛չ։ Դա ուղղված էր Արցախ աշխարհին։

Նիկոլ Փաշինյանն այդ պահին պարզապես խոսող մարդ չէր։ Ի ցավ ու դժբախտություն՝ նա դեռ պետություն է ներկայացնում։ Եվ հենց դա է ամենածանր մասը, որ պետությունը խոսում էր այդ տոնով։ Որ պետությունը մատ է թափ տալիս խոցելի խմբերին։ Որ պետությունը նվաստացնում էր հայ մորը՝ երեխայի աչքի առաջ։
Հետո սկսվեց կանխատեսելի շղթան։

Սկզբում՝ ուրացավ, որ նման բան չի ասել։ Չանցավ։ Հետո՝ ներողություն։ Չանցավ։ Հետո՝ հրավեր կառավարություն։ Քաղաքական տեխնոլոգիայում սա պարզ անուն ունի՝ վնասի կառավարում։

Բայց այստեղ կա մի կարևոր ճշգրտում․ նա փորձում է կառավարել ոչ թե մոր ցավը, ոչ թե երեխայի վախը, այլ՝ իր հեղինակության վնասը։ Սկզբում փորձեց նվազեցնել պատասխանատվությունը։ Հետո, տեսնելով հանրային կոշտ արձագանքը, անցավ մեղմացման՝ ներողություն, ժեստեր, հանդիպման առաջարկ։ Սա արձագանքի թեստավորում է։ Սա հաշվարկ է։ Բայց նույնիսկ սա բավարար չեղավ։ Եվ գործի դրվեց ամենավտանգավոր մեխանիզմը, Փաշինյանի գործիքը՝ պառակտումը։

Հանրությունը պառակտվեց։ Ստեղծվեց կեղծ երկընտրանք՝ ֆեյքերի միջոցով, թե իբր կան մարդիկ, ովքեր «չեն ուզում, որ մեծարգո Փաշինյանը ներողություն խնդրի»։ Սկսեցին անվանարկել հայ մորը, անգամ երեխային։

Եվ այդ աղմուկի մեջ փորձ արվեց խեղդել ամենակարևոր հարցը։ Ոչ թե՝ ինչ ասաց Փաշինյանը հետո, այլ՝ ինչ ցույց տվեց սկզբում։ Որովհետև պետության իրական դեմքը ներողությամբ չի երևում։ Եվ եթե մենք սա չֆիքսենք, ապա վաղը նույն մատը կբարձրանա այլ մայրերի վրա, ու կրկին ինչ-որ երեխա վախից կքարանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարեն

Միլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարեն Tue, 13 Oct 2026 16:03:26 +0400 Latest news…

11 րոպե ago

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա Tue, 13 Oct 2026 16:00:37 +0400…

14 րոպե ago

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը Tue, 13 Oct…

17 րոպե ago

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել Tue, 13 Oct 2026 15:51:54 +0400 Ձեզ համար…

23 րոպե ago

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի Tue, 13 Oct 2026 15:45:38 +0400 Հոկտեմբերի…

29 րոպե ago

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ Tue, 13 Oct 2026 15:39:54 +0400 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը…

35 րոպե ago