Զգուշացեք նորամիացություններից

Զգուշացեք նորամիացություններից

Sat, 21 Mar 2026 17:45:02 +0400


Դեռ չպարզած՝ ով բերեց այս թյուրիմացությանը, արդեն փնտրում ենք Սամվել Կարապետյանին բերողին… Չգիտեմ, էլի, մենք բո՞ւթ ենք, թե՞ անհույս մի ամբոխ, որ վերջնականապես կորցրել է վտանգի զգացողությունը: Ջրաղացը կորցրել՝ չախչախն ենք ման գալիս՝ մոռացած 8 տարվա ողջ խայտառակությունը: Արցախը կորցրել՝ արդեն Հայաստանն ենք կորցնում, բայց ուզում ենք իմանալ՝ ո՞վ բերեց Սամվել Կարապետյանին: Ով ուզում է՝ բերած լինի… Դա՞ է հիմա ամենակարեւոր հարցը, թե՞ ՔՊ-ական գարշահոտը հեռացնելը:

Մի անգամ ընկել ենք էս ք.քի մեջ: Փոխանակ պարզեինք՝ ով բերեց 44-օրյա պատերազմն ու խաթարեց մեր կյանքը, ընկել, «Նիկոլ» բերողին էինք փնտրում: Գտա՞նք: Մեզ մի թուղթ ցույց տվեցին, որ, 44-օրյա պատերազմի մեկ տարին չլրացած, 680 հազար ոչխար ձայն է տվել քաղպուտանկա ՔՊ-ին: Դրա հետեւանքը ՀՀ սուվերեն տարածքների եւ Արցախի կորուստը եղավ: Դե գնացեք ու ինչքան ուզում եք՝ պարզեք, թե ով բերեց այս թյուրիմացությանը: Եվ հիմա, մինչ մենք ուզում ենք պարզել, թե ով բերեց Սամվել Կարապետյանին, թյուրիմացությունը կարող է վերարտադրվել՝ դրանից բխող ամենատխուր հետեւանքներով՝ Սյունիքի կորուստ, սահմանադրության չեղարկում, եւ՝ մնաս բարով, անկախություն: Սա՞ եք ուզում: Կարծում եմ՝ ոչ: Ավելի ճիշտ՝ չեմ կարծում, որ մենք այդ աստիճանի ախմախ ենք: Դե ուրեմն, վերջ տանք անիմաստ փնտրտուքին ու լրջացած գնանք ընտրությունների:

Իմ նախորդ հոդվածներից մեկն ավարտել էի հետեւյալ տողերով. «Իշխանությանն էինք ասում «դուռդոմ», մինչդեռ, հարգելի ընդդիմություն, անհրաժեշտություն է առաջացել ընդդիմության դաշտը վերանայելու»: Ընդդիմություն ասելով՝ նկատի չունեմ ՔՊ-ի սպասարկու «ընդդիմադիրներին»: Այստեղ վերանայելու բան էլ չկա… Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի, Լեւոն Շիրինյանի, Ստյոպիկ Սաֆարյանի, առհասարակ՝ քաղաքական սբրոդի ի՞նչը վերանայես: Ընդդիմություն ասելով՝ ես հասկանում եմ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ էլի մեկը, որ, կարծում եմ, առաջիկա օրերին կհայտարարի իր մասնակցության ձեւաչափի մասին եւ ծամոնը չի ձգի այնքան, որ նոր խժդժություն ընկնի ընդդիմադիր ուժերի մեջ: Խոսքը ՀՀԿ-ի մասին է:

Իսկ մինչ ՀՀԿ-ն լրջորեն կմտնի «խաղի» մեջ ու կպարզի իշխանափոխության դրոշը, ես մյուս ընդդիմադիրներին, մասնավորապես «Ուժեղ Հայաստանին» եւ «Բարգավաճ Հայաստանին», կառաջարկեի իրենց գրասենյակների մուտքերին պահակներ կարգել: Սովորական «ֆեյսկոնտրոլն» այս դեպքում անզոր է: Այդ սարքն այնպիսի հիշողություն չունի, որ նորմալ մարդկանց տարբերակի «ականներից» ու ըստ այդմ որոշի՝ ներս թողնե՞լ, թե՞ չթողնել: Այսինքն ձեզ, հարգելի ընդդիմադիրներ, լուրջ պահակներ են անհրաժեշտ: Իշխանությունն այնքա՜ն մարդ կարող է գործուղել ձեզ մոտ… շնից շատ: Հասկացանք՝ ազգն եք միավորում, հասարակության պառակտվածությունն եք փորձում վերացնել, բայց բարի եղեք նաեւ հետաքրքրվել նորեկի անցած ճանապարհով, արած գործերով, իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում կերած բողկերով: Ձեր կուսակցություններն ու տապաններն ինչո՞ւ եք «օբշի դվոր» դարձրել, որ մի հատ էլ անակնկալի եք գալիս, երբ «նորեկներն» ինչ-որ բաներ են բլթացնում գործընկեր ընդդիմադիր դաշինքի հասցեին: Արդեն քանի՞ դեպք է եղել, որ իրենցից ոչինչ չներկայացնող այդ նորամիացությունները, փոխանակ ծանոթանալու ձեր ծրագրերին, «Հայաստան» դաշինքին ու ԱԺ «Հայաստան» խմբակցությանն են թիրախավորել: Իմաստը… Բավական է «Հայաստան» դաշինքից «հղի» մի երկուսին հետներդ տանեք խորհրդարան եւ… Ծյուծու՝ «Գյումրի-2» սցենարին: Էլ չեմ խոսում այն մասին, որ այսպես շարունակելու դեպքում ընդդիմադիր դաշտը կվերածվի մի պղտոր ջրափոսի, որից ձուկ բռնելու արվեստին միայն իշխանությունն է տիրապետում:

Նորամիացությունների անուններ միտումնավոր չեմ տալիս, որ ավելորդ չգրգռեմ ոչ միայն իշխանություններին, այլեւ այն ընդդիմադիրներին, որոնք դեռ չեն սովորել քաղաքական դաշտում երկու էշի գարի ջոկել իրարից: Այդքան պարզունակ մի եղեք: Դուք ոչ թե պսպղուն անունների կարիք ունեք, այլ՝ ընտրողի, որ ձեզ ձայն է տալու ոչ թե այդ անունների, այլ ձեր ծրագրերի համար:

Եվ ավարտեմ մի փոքրիկ վարժությամբ: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց ծագեց «ով բերեց այս թյուրիմացությանը» հարցը: Մի շատ պարզ բանից, երբ մի շարք «նախկին» երեւելիներ 44-օրյա պատերազմից հետո անգամ մնացին ՔՊ-ի հետ: Մինչդեռ այդ «երեւելիները» խիստ որոշակի «շկոլաների» ներկայացուցիչներ էին: Մամուլում ու սոցցանցերում, ցավոք, այսօր նոր հարցադրում է շրջանառվում՝ «ո՞վ է բերել» կամ «ո՞վ է բերում» Սամվել Կարապետյանին… Ամենայն հարգանքով այս մեծ հայի հանդեպ՝ ստիպված եմ կրկնել՝ մի պառակտեք ընդդիմության նավը, դուք միայնակ ոչինչ անել չեք կարող այս չարիքի դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից

Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից Mon, 23 Mar 2026 14:00:47 +0400 Նյու Յորքի Լա…

21 րոպե ago

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն»

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն» Mon, 23 Mar 2026 13:56:39 +0400 Մարտի 23-ին…

26 րոպե ago

Կասեմ պատվիրատուի անունը

Կասեմ պատվիրատուի անունը Mon, 23 Mar 2026 13:53:28 +0400 «2018 թվականից սկսած՝ որևէ մեկը, այդ…

29 րոպե ago

Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես

Ափսոս է երեխան, որի պետությունը դու ես Mon, 23 Mar 2026 13:45:18 +0400 Նիկոլ Փաշինյանի…

37 րոպե ago

Միրզոյանը՝ նախկինում գործակալ լինելու հարցի մասին

Միրզոյանը՝ նախկինում գործակալ լինելու հարցի մասին Mon, 23 Mar 2026 13:42:15 +0400 Լրագրողների հետ զրույցում՝…

40 րոպե ago

Փաշինյանի դուխիները գողանալու, Միրզոյանի վրա հարձակման օր չէ Նոյեմբերի 9-ը

Փաշինյանի դուխիները գողանալու, Միրզոյանի վրա հարձակման օր չէ Նոյեմբերի 9-ը Mon, 23 Mar 2026 13:37:27…

45 րոպե ago