Մակրոնը կոչ է արել սկսել ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդների
Sat, 21 Mar 2026 17:30:00 +0400
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Իրանին սկսել ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդների՝ Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիային վերջ տալու համար, քանի որ այն մեծապես ազդում է գլոբալ շուկաների վրա։ Նա հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը խելքի կգան, քանի որ տեղի ունեցողը բացասաբար է ազդում ոչ թե միայն հակամարտող երկու երկրների վրա, այլ համաշխարհային տնտեսության եւ գլոբալ շուկաների։