Թրամփը հերթական անգամ ստել է ու չքմեղացել
Sat, 21 Mar 2026 19:30:00 +0400

Այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը հարվածեցին Իրանի Հարավային Պարսի գազային օբյեկտներին, ինչին ի պատասխան էլ Իրանը հարվածեց Քաթարի սեղմված գազի արտադրման աշխարհի խոշորագույն օբյեկտներից մեկին եւ լարվածությունը ամբողջ աշխարհի էներգետիկ ոլորտում կտրուկ աճեց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց հայտարարել, որ Միացյալ Նահանգները տեղյակ չեն եղել, որ Իսրայելը նման մտադրություն է ունեցել։ Ավելին, Թրամփը նաեւ հայտարարել էր, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ եւ այլեւս էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն հասցվի։ Սակայն, ինչպես պարզել է Axios պարբերականը, իրականում Սպիտակ տան վարչակազմը շատ լավ տեղյակ է եղել այդ կատարելիք հարձակումից եւ հավանություն է տվել, իսկ Թրամփի հայտարարությունն այլ բան չէր, քան սովորական տրյուկ՝ գլոբալ լարվածությունը մեղմացնելու համար։ Axios-ը նաեւ պարզել է, որ Քաթարը տեղյակ չի եղել, թե ինչ հարված է նախապատրաստվում, որպեսզի գնահատեր, որ պոտենցիալ կերպով կարող էր դառնալ հարվածի թիրախ եւ նախապատրաստվեր։ Իսկ ահա կատարվածից հետո, քաթարական կողմը դիմել է ամերիկյան ռազմաքաղաքական վերանախավի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների՝ բացատրություններ ստանալու համար՝ կատարվածի մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր