Ինչպես է Եվրոպան պայքարում էներգակիրների թանկացման դեմ

Ինչպես է Եվրոպան պայքարում էներգակիրների թանկացման դեմ

Sat, 21 Mar 2026 21:30:51 +0400


Իրանական հակամարտությունը եւ դրանով պայմանավորված՝ էներգակիրների թանկացումը ավելացնում է ճնշումը Եվրոպայի երկրների բյուջեների վրա։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հոդվածի՝ Եվրոպան կախված է նավթի եւ գազի մատաարարումներից։ Եւ բացի այդ, թանկացումներն այդ երկրներում մեծ անհանգստությունների պատճառ են դառնում։ Ու հիմա այդ երկրների իշխանությունների առաջ ծառացել է խնդիր՝ կամ ավելացնել ժողովրդին աջակցության ծրագրերը, ինչը կարող է դուր չգալ ներդրողներին, կամ կրճատել բյուջետային ծախսերը, ինչը կարող է դժգոհություններ առաջացնել քաղաքացիների շրջանում։
Բրիտանացի փորձագետ Սանդեր Թորդուարը կարծում է, որ առայժմ եվրոպական պետական ֆինանսներն ընդհանուր առմամբ բավարար վիճակում են գտնվում։ Սակայն եթե որոշեն քաղաքացիներին օգնության ձեռք մեկնել, ինչպես դա արեցին 22 թվականին, ապա միանշանակ կարելի է ասել, որ հետեւանքները կլինեն բավականին ցավոտ։ Իրավիճակը հատկապես ծանր է Մեծ Բրիտանիայում։ Այս շաբաթ բրիտանական իշխանությունները մոտ 70 միլիոն դոլար են հատկացրել որպես օգնություն նրանց համար, ովքեր մազութ են օգտագործում։ Այստեղ հատկապես շահառուների մեջ է Հյուսիսային Իռլանդիան։ Ներդրողների շրջանում մտահոգություններ արդեն իսկ առաջացել են։ Պետական պարտքի ավելացումը եւ աճի ցածր հեռանկարայնությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Այս առումով, ըստ Թորդուարի, Մեծ Բրիտանիան ամենախոցելի վիճակում է գտնվում։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ եթե Գերմանիայում էներգակիրների բարձր գները պահպանվեն ողջ տարվա ընթացքում, ապա տնտեսական աճի դանդաղումը կկրկնապատկվի՝ հասնելով մինչեւ 0,5 տոկոսի։ Ֆրանսիայում էլ իշխանությունները դժվարությամբ են կարողանում պարտքը նվազեցնել։ Հետեւաբար՝ հավելյալ ծախսեր իշխանություններն թույլ տալ պարզապես չեն կարող։ Հունաստանը, Իսպանիան եւ Պորտուգալիան համեմատաբար լավ վիճակում են գտնվում։ Վերջին տարիներին այս երկրները կարողացել են իրենց ֆինանսական վիճակը բարելավել՝ կամ պարտքի նվազեցման հաշվին, կամ տնտեսական աճի լավ տեմպերի, ինչպես Իսպանիայի պարագայում է։ Արդյունքում, Հարավ-Եվրոպական երկրները կարողացել են որոշակի քայլեր ձեռնարկել՝ տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին էներգակիրների թանկացումների ունեցած բացասական հետեւանքներից պաշտպանելու համար։ Պորտուգալիան օրինակ նվազեցրել է դիզելային վառելիքի հարկը, իսկ Հունաստանում էլ սահմանվել է վառելիքի եւ սննդամթերքի վաճառքից ստացվելիք եկամտի առավելագույն վերին թույլատրելի շեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Ազգային ժողովը հասել է Արամ Վարդևանյանի թեկնածությանը

#Ուղիղ․ Ազգային ժողովը հասել է Արամ Վարդևանյանի թեկնածությանը Thu, 06 Aug 2026 10:01:19 +0400 Latest…

16 րոպե ago

Ցուկերբերգը ներողություն խնդրեց վարչապետից

Ցուկերբերգը ներողություն խնդրեց վարչապետից Thu, 06 Aug 2026 10:00:46 +0400 Meta-ի գլոբալ հարցերով գլխավոր տնօրեն…

17 րոպե ago

«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ

«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ Thu, 06 Aug 2026 09:45:33 +0400…

32 րոպե ago

Կարապետ Պողոսյանն արդարացվեց. նա ազատ կարձակվի

Կարապետ Պողոսյանն արդարացվեց. նա ազատ կարձակվի Thu, 06 Aug 2026 09:38:05 +0400 ՀՀ հակակոռուպցիոն դատարանը…

40 րոպե ago

Իրանն ու Օմանը էական համաձայնության են եկել․ հայտարարություն

Իրանն ու Օմանը էական համաձայնության են եկել․ հայտարարություն Thu, 06 Aug 2026 09:30:35 +0400 Իրանն…

47 րոպե ago

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին Thu, 06 Aug 2026 09:15:53…

1 ժամ ago