Իրանը հարվածելու՞ է հարևաններին․․․

Իրանը հարվածելու՞ է հարևաններին․․․

Sat, 21 Mar 2026 22:00:38 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մահմեդական երկրներին հղած ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտել հարևանների հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ «Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադրություն չունենք ձեզ հետ հակամարտության մեջ մտնելու», – գրել է Փեզեշքիանը X ցանցում Ռամադանի ավարտի կապակցությամբ հղած իր ուղերձում։ Նա պնդել է, որ հարևան մուսուլմանական երկրների հետ Իրանի առճակատման միակ շահառուն Իսրայելն է։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղեկավար ղեկավարի հետևից․ Իրանը շարունակում է կորցնել

Ղեկավար ղեկավարի հետևից․ Իրանը շարունակում է կորցնել Sat, 21 Mar 2026 12:30:13 +0400 Իսրայելի զինվորականները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով