Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք
Sat, 21 Mar 2026 22:40:28 +0400
Ներքին գործերի նախարարությունը այսօր հայտնեց, որ իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7–ից։
Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Թեպետ ՆԳՆ-ից տվյալներ չեն փոխանցում, թե կոնկրետ ում են ձերբակալել, «Հրապարակ»֊ի տեղեկություններով` բացի մեկ անձից ձերբակալվել է մեկ այլ քրեական հեղինակություն. Այսպիսով, այսօր ձերբակալել են քրեական հեղինակություն «Երրորդմասցի Անդուլիկ»֊ին, եւ «Պիստ» մականունով հայտնի քրեական հեղինակությանը։ Վերջիններս մշտապես հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում` կրիմինալ պատմություններով։
Նշենք, որ դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։