Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Sat, 21 Mar 2026 23:00:50 +0400


Ասիական զարգացման բանկի մասնագետ Ալբերտ Պակը կարծում է, որ վերջին տարիներին Ասիական ռեգիոնի երկրները կարողացել են կրճատել տարբերությունը բարձր պետական ծախսերի եւ ցածր եկամուտների միջեւ, որն ավելացել էր հատկապես կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Այնուհանդերձ, համաշխարհային առեւտրի համակարգում եղած խնդիրները, որոնք առաջացել են այժմ՝ Իրանական հակամարտության պատճառով, կարող են ռեգիոնի վրա շոկային ազդեցություն ունենալ եւ բերել պետական պարտքի ավելացմանը։ Ամենաշատը խոցելի վիճակում են Ասիական զարգացող շուկաները։

Ըստ Moody’s Analytics-ի վերլուծաբան Ստեֆան Անգրիկի էլ, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրները պատմականորեն պայքարել են էներգակիրների շուկայում գնային տատանումների եւ ընդհանուր անկայունության դեմ՝ պետական աջակցությամբ։ Թաիլանդն ու Ինդոնեզիան, արդեն հայտարարել են, որ ցանկանում են ավելացնել վառելիքի համար տրամադրվող սուբիսդիաները, սակայն պետական պարտքի ավելացումը կարող է խնդիրներ առաջացնել այս երկրների վարկունակության հարցում։ Բանգլադեշն ու Պակիստանը գտնվում են առավել խոցելի վիճակում, քանի որ կախված են Մերձավոր Արեւելքից էներգակիրների մատակարարումից։ Սպառնալիքներ կան նաեւ Մալդիվների տնտեսության, ինչպես նաեւ՝ Խաղաղօվկիանոսյան երկրների՝ Տոնգայի, Ֆիջիի եւ Սամոայի համար։ Ու թեեւ գնաճը դեռ 22 թվականին չի հասել, սակայն եթե պատերազմը երկարաձգվի խնդիրները ավելի կխորանան, հետեւանքներն էլ շատ ավելի զգալի կլինեն՝ ժամանակային առումով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարևոր բանակցություններից առաջ Մոսկվան դիմել է Իրանին և ԱՄՆ-ին

Կարևոր բանակցություններից առաջ Մոսկվան դիմել է Իրանին և ԱՄՆ-ին Sat, 11 Apr 2026 11:00:25 +0400…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախ չմեկնելու համար ազատազրկման դատապարտված զինծառայողներն արդարացվել են

«Հրապարակ»․ Արցախ չմեկնելու համար ազատազրկման դատապարտված զինծառայողներն արդարացվել են Sat, 11 Apr 2026 10:45:22 +0400…

19 րոպե ago

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Sat, 11 Apr…

32 րոպե ago

Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են

Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են Sat, 11 Apr 2026 10:30:55…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Այս անգամ ցուցակներում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները տեղ չեն գտել

«Հրապարակ»․ Այս անգամ ցուցակներում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները տեղ չեն գտել Sat, 11 Apr 2026 10:15:08…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 15 հազար դրամ է աշխատել

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 15 հազար դրամ է աշխատել Sat, 11 Apr 2026 10:00:38 +0400…

1 ժամ ago