Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան

Sun, 22 Mar 2026 09:45:59 +0400


Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու` բանտարկության տոնն է:

Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար միգուցե տարօրինակ հնչի «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը:

Նախ այդ չարչարանքներն ու բանտարկությունը իմաստավորված են հստակ նպատակով և հանուն ճշմարտության և արդարության են: Այդ պատճառով է Սբ Գրիգոր Նարեկացին ցնծում. «Արասցես տօն ինձ բերկրութեան զօրն իմ տագնապի» (Իմ տագնապի օրը բերկրության տոն դարձրու):

Եվ երկրորդ` այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը, ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, որում «ամենարուեստ իմասութեամբ Քո դարձուցանես յայգ զստուերս մահու» (Քո ամենարվեստ իմաստությամբ մահվան ստվերը վերածում ես այգաբացի. Սբ Գրիգոր Նարեկացի):

Այն սկիզբը դարձավ Հայոց Մեծ Դարձի` դեպի Աստված ճանապարհորդության և նրա հետ Հաշտության:

Ահավասիկ «սոսկալի չարչարանքները և Խոր Վիրապում բանտարկությունը» տոնելու իմաստն ու էությունը:

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի և առանց այն վճարելու, առանց զրկանքների, տառապանքի, զոհաբերության, հաստատ համոզումի, կամքի, հավատքի, հույսի և վերջապես սիրո զոհաբերական սիրո, այն ձրիաբար չի տրվի: ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԵՐՆ Է. ԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ ԵՎ ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՍԻՐՈՎ ԴԱՌՆԱԼՈՎ ՍԻՐՈ ՊՍԱԿԸ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՀԵՏ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԶԱՎԱԿԸ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է;

Այո’, այսօր ճշմարտության և արդարության, մեր երկրի ազատագրության` Նոր Դարձի, մեր ժողովրդի ազատության համար պայքարող բոլոր կալանավորվածների, հալածվողների, բռնության ենթարկվածների, ազատազրկվածների և «մահվան ստվերի միջով» անցնողների ՏՈՆՆ է, հատկապես նրանց, ովքեր անբեկանելի և անքննարկելի համոզումն ունեն, որ այս խավարի գբում գտնվելու արդյունքը ԱՅԳԱԲԱՑՆ է լինելու, ովքեր իրենք իրենցով կրում են Այգաբացը:

Շնորհավոր բոլորիդ տոնը…

Թող Սուրբ Լուսավորիչ Հայրապետի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ Մուտքի տոնի խորհուրդն ու շնորհը առաջնորդի մեզ մեր կյանքի Լույսին ու Լույսի Հաղթանակին, քանի որ
Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
21.03.2026
Ի Տօնի Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ
սոսկալի չարչարանացն եւ մտնելոյն ի վիրապն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս Tue, 14 Apr 2026 14:19:51 +0400 Latest…

12 րոպե ago

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Tue, 14 Apr 2026 14:16:50…

15 րոպե ago

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400 ԱՄՆ…

16 րոպե ago

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին Tue, 14 Apr 2026 14:07:21 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

25 րոպե ago

Մեկ օրում 4 երկրաշարժ՝ Կասպից ծովում․ ինչ է հայտնի

Մեկ օրում 4 երկրաշարժ՝ Կասպից ծովում․ ինչ է հայտնի Tue, 14 Apr 2026 14:00:43 +0400…

31 րոպե ago

Ընտրությունների շեմին խուսափե՞լ է Էրդողանից

Ընտրությունների շեմին խուսափե՞լ է Էրդողանից Tue, 14 Apr 2026 13:58:44 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ…

33 րոպե ago