Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս

Sun, 22 Mar 2026 13:00:00 +0400


Նողկալի տեսարան է՝ մարդկային զգացմունքները մինչև վերջ վիրավորող, քաոսային իրականություն, որը պարզապես դժվար է ընկալել։
«Բոլորին սիրող» Նիկոլ Փաշինյանը իրականում ցուցադրում է բոլորովին այլ դեմք՝ սպառնալիք, ճնշում, ցինիզմ։
Նա մատ է թափ տալիս արցախցի երիտասարդ կնոջ վրա՝ մի մարդու, ով կորցրել է ամեն ինչ և ընդամենը փորձում է արժանապատվորեն բարձրաձայնել իր ցավը։
Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես։ Որպես պաշտոնյա՝ առավել ևս։ Սա մտածված ու ձևավորված վերաբերմունք է, արհամարհանք սեփական ժողովրդի խոցելի հատվածի նկատմամբ։
Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այս նվաստացումը։ Մինչև ե՞րբ պետք է մեզ պարտադրեն կեղծ «սիրո» խոսույթ, մինչդեռ իրականում տեսնում ենք ատելություն և ճնշում։
Արցախցիների նկատմամբ նման վերաբերմունք ունեցող իշխանությունը ոչ միայն չի կարող ներկայացնել մեզ, այլ՝ ամեն օր ավելի է հեռանում սեփական ժողովրդից՝ վերածվելով օտարված, սառը ու անպատասխանատու ուժի։
Հերիք է։ Սա պարզապես անընդունելի չէ — սա ամոթ է։ Սա կարմիր գիծ չէ՝ սա բոլոր գծերի վերջն է։ Լռելը, համակերպվելը նշանակում է նույնքան մեղսակից լինել այս զզվելի քաղաքականությանը:

Արաքսյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան

Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան Wed, 25 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով