Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Sun, 22 Mar 2026 13:15:00 +0400


Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը։

Եթե քննիչը կարող է արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից և այցելությունը Վրաստան, ու հայ հասարակությունը դրանից չի փոթորկվում, ուրեմն շատ կարևոր բան մեզանում այնպես չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որոշողը քննիչը չէ, բայց դա չէ էականը։

Եթե ընտրարշավ անող ընդդիմադիր քաղաքական ուժերը Վեհափառի հանդեպ իրակացվող այլանդակության մեջ չեն տեսնում միասնական ընդվզման, ժողովրդին միասնական ուղերձ հղելու սուր խնդիր, միասնական ռեակցիայի պահանջ, ապա ի՞նչ արժեք ունի այդ ընտրարշավը։

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Եթե մթնոլորտը երկրում ընտրություններից 2.5 ամիս առաջ սա է, ապա ի՞նչ ընկալում և ազդեցություն պետք է ունենան մեր լավագույն, գրագետ կազմված ծրագրերը։ Իշխանությունն ամեն օր նոր այլանդակ իրականություն է ստեղծում, իսկ քաղաքական հակադիր համակարգերը միշտ մեկ օր հետ են։ Նման տրամաբանությամբ մենք տեղի ունեցողը գիտակցելու ենք հայտնի ամսաթվից հետո։
Նման պայմաններում հասարակությունը միայն աշնանն է հասկանալու այն, ինչի մասին այսօր իրեն զգուշացնում են։ 2020-ի գարուն-ամառ փուլում հանրային կյանքում առավելագույնը 15-20 հոգի էին, որ զգուշացնում էին այլևս անխուսափելի պատերազմի մասին։ Թե ինչ եղավ այդ աշնանը՝ բոլորն արդեն գիտեն, բայց դաս չքաղեցին։ Ոչ մի հետևություն։

Հիմա կանգնած է սուր խնդիր` փոխել այսօրվա ինդիֆերենտ մթնոլորտը։ Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը։ Ծրագրեր մշակելը և ներկայացնելը շատ կարևոր է, բայց վճռորոշը այն հանրային մթնոլորտն է, որի ժամանակ ներկայացվում են այդ ծրագրերը։ Իսկ հայաստանյան այսօրվա մթնոլորտը Հայաստանի համար անհասկանալի, անորոշ հեռանկար է պատկերում։ Փոխենք մթնոլորտը, նոր շերտերի ներգրավենք այս գործում, դուրս գանք թիմային կամ անձնական էգոցենտրիզմից, ու մթնոլորտը կփոխվի՝ իր հետ բերելով հաջողություն։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Thu, 26 Mar 2026 21:45:00 +0400 «Տոների…

15 րոպե ago

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով նավարկելն է․ Վարդան Ոսկանյան

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով…

29 րոպե ago

Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից

Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից Thu, 26 Mar 2026 21:15:09 +0400 «Հրապարակի»…

44 րոպե ago

Իրանական հակամարտությունը կարող է առաջացնել կլիմայական աղետ

Իրանական հակամարտությունը կարող է առաջացնել կլիմայական աղետ Thu, 26 Mar 2026 21:00:37 +0400 Իրանական հակամարտության…

59 րոպե ago

9 ժամ ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում

9 ժամ ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում Thu, 26 Mar 2026 20:54:39 +0400 «Վեոլիա Ջուր»…

1 ժամ ago

Ուրախ ավտոբուս․ Հայկ Մարությանը հերթական հումորային տեսանյութն է հրապարակել

Ուրախ ավտոբուս․ Հայկ Մարությանը հերթական հումորային տեսանյութն է հրապարակել Thu, 26 Mar 2026 20:47:55 +0400…

1 ժամ ago