Շարունակեք շրջել երկրով, ոչ մեկը ձեզանից լավ չի կարող զրոյացնել ձեր վարկանիշը
Sun, 22 Mar 2026 15:24:56 +0400
Ու այսքանից հետո որևէ մեկը կարծում է, որ Արցախի ժողովրդի դեմ համացանցում սփռված ատելությունը տարերայի՞ն է…
Համացանցային ինդուստրիայում տիրաժավորվող զզվելի, զազրելի թեզերը էսօր ուղիղ, բաց տեքստով արտաբերվեց մետրոյում արցախցի կնոջ հետ երկխոսության ընթացքում…
Որևէ մեկի ընտրությունը չէ` ծնվել Արցախում, Նոյեմբերյանում, Իջևանում կամ Կապանում, և ազգի մյուս հատվածի կողմից արված ծախսերը կամ զոհողությունները մյուս հատվածի համար երեսով տալու բան չէ, դա ամոթալի, մեղմ ասած ամոթալի արարք է… Որևէ ընտանիքում ընդունված չէ գոռգոռալ քրոջ, երեխայի կամ ծնողի վրա, ինչ է թե վճարել ես նրա վիրահատության կամ ուսման համար…
Ու դա ոչ մեկի գրպանի փողը չէ, դա հայ ժողովրդի հավաքական փողն է, այդ թվում արցախցու փողն է, ու ոչ մեկը այն ծախսելիս լավություն չի արել ու երեսով տալու ոչ մի իրավունք չունի…
Ու, առհասարակ, էդ ի՞նչ մուննաթ է, իբր մի շատ փայլուն օպերացիա եք արել, խելոք որոշումներով Արցախի հարց եք լուծել, մի հատ էլ աջ ու ձախ ագրեսիա եք շաղ տալիս…
Շարունակեք շրջել երկրով, ոչ մեկը ձեզանից լավ չի կարող զրոյացնել ձեր վարկանիշը…
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից