Եթե դուք էլ եք մտածում, որ արցախցիներս փախած ենք, ուզում եմ մի հարց տալ
Sun, 22 Mar 2026 17:18:00 +0400

Էս ինչ մեծ ոսկոր ենք շան բերանում, տո…
Երկար լռել եմ, որովհետև մտածել եմ «մեկ է պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ, իսկ նա ով համակարծիք է ինձ հետ կամ պիտի լայքիգրածս, առանց իմ գրել էլ դա գիտի:
Հիմա խոսքս ուղղեմ այն մարդկանց, ովքեր նիկոլակարծիք են` առաջնահերթ վաճառական արցախցիներին դիմելով ու գլոբալ նիկոլամետ հայերին:
Նախ, Արցախցին երբեք ձեր հաշվին չի ապրել, օգնությունն էլ որ ստացել է, եղել է արտասահմանյան գումարներով, ու հիմա էլ չի ապրում, ու դեռ հարց է ով ում հաշվին է ապրում, մի օր ուղղակի փորձեք գումարել պետականորեն հայտարարված միլլիարդների օգնությունը Հայաստանին` 2023 թվականին Արցախից տարհանվածների համար ու հանել այն 50000ներն ու 3 միլլիոնները, որ տրամադրվել է Արցախցիներին, հասկանանք ով ում հաշվին է ապրում:
Արցախում իզուր սահման չեք պահել, պահել ենք մեր բոլորի հայրենիքի սահմանները, իսկ եթե հայրենիքը գաղափարապես ձեր համար չկա, օր առաջ լքեք այս երկիրը, որտեղ ապրում եք միայն որպես տարածք:
Ստորաքարշ մարդկանցից չեմ ուզում անգամ լսել, որ Արցախցին փախել է, զոհ անգամ չի ունեցել և նմանատիպ տեքստեր, երբ զոհված տղաների մայրերի աչքերում ցավին հավասար հպարտություն եմ տեսնում:
Իսկ եթե դուք էլ եք մտածում, որ մենք` Արցախցիներս, փախած ենք, ուզում եմ ձեզ ուղղակի մի հարց տալ. դուք անուղեղ, անսիրտ կենդանինե՞ր եք: Ձեզ ավելի շատ «կդզեր», որ սեպտեմբերի ենթադրենք 30ը( դա լավագույն դեպքում իհարկե) հայտարարվեր սգո օր, Ծիծեռնակաբերդի կողքը ենթադրենք մի հատ Տատ ու պապ դնեին, գնայիք կեղծ ծաղիկ դնեիք, գայիք տները հավաքեիք, ոգևորված, որ հազիվ ոչ աշխատանքային օր է:
Աստված վկա, երբեք չեմ կամենում, որ դուք զգաք մեր զգացածը, որովհետև ոչ ձեր սերունդը, ոչ հայրենիքը մեղավոր չեն, որ դուք տգետ,տհաս, փորի համար ապրող վաճառականներ եք:
Ու մի բան էլ, եթե մտածում եք Արցախը կռվախնձոր էր, տվեցիք հիմա հանգիստ ապրում եք, մի հատ պատմություն նայեք, կամ ադր.եջանի լրատվականներին հետևեք:
Ու ինձ չասեք, բա ինչ անենք ում ընտրենք, ես դրա պատասխանը չունեմ, բայց մի բան գիտեմ. սա հայի անինքնասեր, անթասիբ, հոգեկան հիվանդ, փնթի… դեմքն է, ու դա նաև մեր դեմքն է:
Պարտադիր չի է դժբախտությունը ձեր դուռն էլ ծեծի, որ դրա դառնությունը կարողանաք զգաք !!!
Հ.գ. մի բան էլ, ձեր մի հատ բաժակի կամ ափսեի վրա դողացող տեսակով, չփորձեք վայրահաչել, որ մենք մեր «ունեցվածքն» են ողբում:
Արցախցին եկել է ու այստեղ աշխատում է ձեզնից շատ ու էլի ունենալու է իր «ունեցվածքը», իր աշխատանքով, ոչ թե ձեր բակում նստած երիտասարդ տղաների ու իրրնց միայն տնային տմտեսուհի հայտարարած կանանց հաշվին:
Հերմինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր