Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն
Sun, 22 Mar 2026 18:30:00 +0400

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը մշակում է տարբերակներ՝ Իրանի դեմ ոչ մասշտաբային՝ սահմանափակ ցամաքային գործողություններ իրականացնելու վերաբերյալ։ Քննարկվող տարբերակներից եւ ոչ մեկը չի ենթադրում մեծաթիվ զորքերի ներխուժում Իրանի տարածք, որպիսիք եղել են Իրաքի կամ Աֆղանստանի դեպքում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Քննարկվող սցենարից մեկը ենթադրում է ամերիկյան զորակազմի տեղակայում իրանական նավահանգիստներում, որի նպատակը Հորմուզի նեղուցով անվտանգ ու անխափան նավագնացության ապահովումն է։ Այլ տարբերակներից են կետային ուժեղ հարվածների հասցնումը, նավթագազյաին համակարգի նկատմամբ վերահսկողության հաստատումը, բարձր հարստացվածության մակարդակի ուրանի նկատմամբ վերահսկողության հաստատումը, որը ներկայումս գտնվում է Իրանի տարածքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր