Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը
Sun, 22 Mar 2026 18:40:48 +0400

Երեւանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Կառույցը համարվում է ստրատեգիական։ Ու դա գիտեն բոլորը, անգամ հասարակ քաղաքացին: Ոչ ոք իրավունք չունի նկարահանել մետրոպոլիտենի աշխատանքը: Անգամ լրագրողները նկարահանում իրականացնելու համար պետք է ունենան հատուկ թույլտվություն մետրոպոլիտենի ղեկավարությունից: Սակայն ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը դա անում է անկաշկանդ եւ «բեսպրիդել»
«Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը եւ կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,-ահա այսպիսի պատասխան է տվել լրատվականներից մեկի հարցմանը Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
Նախ, նկատենք, որ Փաշինյանի եւ ՔՊ-ականների անվերջանալի շրջագայությունն այլեւս անհասկանալի բանաձեւով հասել է պիկին՝ քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս: Ոմանք ատամները կռճտացնելով զսպում են ցասումը, ոմանք՝ հակադարձում: Ու մի հատ էլ նկարահանվում վարչապետի տեսախցիկներով: Ընդ որում՝ նկարահանվում նույնիսկ իրենց կողմից չցանկալի տեսքով, խոսքով, դիրով: Հետո, նկարահանվում վայրերում, որն, իսկապես, արգելված տարածք է համարվում:
Հիմա հարց. եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ապա ի՞նչ կապ ունի դա ով է նկարում, քարտաշ Վաչոն, թե՞ իջեւանցի Նիկոլը: Միթե՞ այդքան բարդ մաթեմատիկական խնդիր է, որ չեն հասկանում, եթե անվտանգության վերաբերվող հարց է, ապա դա վերաբերվում է բոլորին՝ անկախ սեռից, դիրքից եւ կերած կարկանդակներից…
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր