Ամբողջ տարածաշրջանը կմխրճվի խավարի մեջ․ Իրանի զինված ուժերը զգուշացնում է

Ամբողջ տարածաշրջանը կմխրճվի խավարի մեջ․ Իրանի զինված ուժերը զգուշացնում է

Sun, 22 Mar 2026 20:47:05 +0400


Իրանի զինված ուժերը սպառնացել են հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե իրանական էլեկտրակայանները հարձակման ենթարկվեն, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը նաև թիրախավորելու է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։

Զգուշացումը հնչեց այն բանից հետո, երբ Թրամփը սպառնաց հարձակվել իրանական էլեկտրակայանների վրա, եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։

«Ֆարս» լրատվական գործակալությունը նշել է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հանգուցյալ ղեկավար Ալի Լարիջանին նախկինում զգուշացրել էր, որ եթե Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցը հարվածի ենթարկվի, «կես ժամվա ընթացքում ամբողջ տարածաշրջանը կմխրճվի խավարի մեջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է

Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է Sat, 21 Mar 2026 18:45:30 +0400 «Հրապարակի» զրուցակիցը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով