Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության․ Անանյան

Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության․ Անանյան

Sun, 22 Mar 2026 23:07:42 +0400


Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։
Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումների մեջ՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։
Սա այլևս մեկ միջադեպ չէ։ Սա վարքագծային մոդել է։
Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։
Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը։
Նա պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի, խոսքը կշռի, ոչ թե արձակի, ցավը հասկանա, ոչ թե վիճարկի, հասարակությանը միավորի, ոչ թե բաժանի։
Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։
Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։
Դա պետության գոյութենական խնդիր է։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան գումար է կորցրել ավտոարդյունաբերությունը վերջին շրջանում

Ինչքան գումար է կորցրել ավտոարդյունաբերությունը վերջին շրջանում Mon, 23 Mar 2026 19:30:47 +0400 Ավտոարդյունաբերությունը համաշխարհային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով