Ինչի՞ համար ես նորողություն խնդրում

Ինչի՞ համար ես նորողություն խնդրում

Sun, 22 Mar 2026 23:05:50 +0400


Մարդիկ սովորաբար ներողություն խնդրում են, երբ սխալվում են ու գիտակցում են իրենց սխալը: Իսկ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հուզաթաթավ ներողություններ խնդրում Արմինե Մոսիյանից և անգամ հրավիրում կառավարություն, որ մի հատ էլ երես առ երես խնդրի: Ոչ թե այն պատճառով, որ էմոցիաների ազդեցության տակ սխալվել է (յուրաքանչյուրս էլ կարող ենք տաքանալ, ձայն բարձրացնել, ակամայից վիրավորել դիմացինին), այլ որովհետև իր արարքի արձագանքը բուռն էր` իրենից քվեներ խլող:

Բայց խնդիրը ոչ թե բարձր կամ կոպիտ խոսելն էր` արցախցի կինը և մենք բոլորս չէինք էլ նկատի այդ բղավոցն ու մատ թափ տալը, եթե դա հայի ու հայկական պետության շահերից բխեր: Ասենք, օրինակ, մեր թշնամիներին լիներ ուղղված:

Այդ կնոջն ու մեր հանրությանն ափերից հանում է այն պոռոտախոսությունը, անամոթությունը, որով ոտնահարվում են հայ ժողովրդի և հայկական պետականության շահերը: Այն ցինիզմը, որով փորձում են փակել Արցախի հարցն ու արցախցիների ճակատագիրը վճռել: Իսկ հոգեկան անհավասարակշիռ վիճակը էլ ավելի է բարդացնում դրությունը: Եթե դու անգամ նախընտրական փուլում ի վիճակի չես քեզ զսպել ու հանրային վայրում, կամերաների առաջ նման հիստերիայի մեջ ես ընկնում, ո՞նց ես էս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում երկիր կառավարում և կայունություն խոստանում: Հենց այդ անհավասարակշիռ վիճակը, պոռոտախոսությունն ու ավելորդ ինքնավստահությունը չի՞ նաև խորացրել ու բազմապատկել մեր աղետները:

Վերջապես ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞, Ադրբեջանից հնչող և քո կողմից կրկնվող սպառնալիքների՞…

Իրականում` ոչ մի արարքիդ հետևանքն ու ծանրությունը, դատելով խրոխտ ելույթներիցդ, չես գիտակցել և ոչ մի բանի համար չես զղջում: Ներողության թատրոնն ինչի՞ համար է:

Հայաստանի կրճատված քարտեզը ձեռդ առած, փողոցներն ընկած քարոզարշավ ես անում, մարդկանց ուզում ես ներշնչել, որ Արցախ չի եղել ու չի լինելու, որ դու այնքան ժողովրդականություն ես վայելում և քո գաղափարներն այն աստիճանի ընդունված են հայ հասարակության կողմից, որ կարող ես այսքան վնաս տալուց հետո էլ մնալ պետության ղեկին, բայց այդ բեմականացված տեսարաններդ մի արցախցի կին, մի երևանցի տղամարդ, մի արտաշատցի խանութպան, մի չարենցավանցի լրագրող հօդս են ցնդեցնում` ինչպես թղթե տնակ:

Իր պահվածքի համար զղջացող մարդը կալանքից կազատեր քաղբանտարկյալներին, թույլ կտար, որ Վեհափառը մեկնի Իլյա պատրիարքի հոգեհանգստին, կամերայի առաջ չէր նստի ու ծաղրի ընդդիմադիր ուժերին, թե ուժեղ տղա եք` ժիմ արեք, չգիտեմոր երկրի մայրաքաղաքն ասեք…ԱԺ ամբիոնից չէր գոռա, թե ԱԱԾ պադվալը կլցնեմ սաղիդ…այս ու հազարավոր նման արարքների համար ո՞վ պետք է ներողություն խնդրի…

ՀԳ Այս օրերի հերոսները Արմինեներն են`արցախցի Արմինե Մոսիյանն ու Չարենցավանցի Արմինե Սախոյանը (երևի նաև անունից է), Փաշինյանին քծնող վարդենիսցի տղամարդկանց ֆոնին դժվար է չհիանալ հայ կանանց համարձակությամբ: Հարգանքներս…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

4 ժամ ago

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով Mon, 19 Oct 2026 23:38:13 +0400 «Ես» ամսագրի հեղինակ և…

4 ժամ ago

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան Mon, 19 Oct…

4 ժամ ago

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան Mon, 19 Oct 2026 23:30:33 +0400…

4 ժամ ago

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները Mon, 19 Oct 2026…

4 ժամ ago

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400…

5 ժամ ago