Հերթական անհանգիստ գիշերը Ռուսաստանում․ ՊՆ-ն մանրամասնում է
Mon, 23 Mar 2026 10:00:18 +0400
ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ուկրաիանական 249 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզի և Ազովի ծովի վրա։