Բոյկոտում են Արարատ Միրզոյանին
Mon, 23 Mar 2026 11:16:35 +0400

Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկումները: Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողում ներկայացնում իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները, սակայն նրա կուսակիցներից ընդամենը երեք պատգամավոր է ներկա քննարկմանը, ընդդիմությունից էլ՝ Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը:
Մինչդեռ նախորդ նման քննարկումների ժամանակ ազատ աթոռ չէր մնում, մասնակցում էին ոչ միայն հանձաժողովի անդամները,այլեւ այլ պատգամավորներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր