Օգնություն են ուղարկել Իրան, բայց թաքուն են պահել
Mon, 23 Mar 2026 12:08:28 +0400
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հումանիտար օգնություն է տրամադրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմնականում դեղորայքի տեսքով։ Նրա խոսքով՝ այս քայլը բնական և սպասելի էր՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Միրզոյանը նշել է, որ երկու ժողովուրդների կապը ձևավորվել է դարերի, նույնիսկ հազարամյակների ընթացքում և շատ ավելի խորն է, քան պարզապես պետական հարաբերությունները։ Նա նաև ընդգծել է, որ օգնության տրամադրման փաստը հատուկ չի հրապարակայնացվել, սակայն հարցին պատասխանելով՝ հաստատել է այդ տեղեկությունը։
«Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»,- ասել է նա: