Նորից սպառնում են պատերազմով
Mon, 23 Mar 2026 12:55:12 +0400

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում գնահատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի վերաբերյալ, նշելով, որ այն, ամենայն հավանականությամբ, պայմանական բնույթ է ունեցել և խոսքը ընտրություններից հետո հնարավոր իրավիճակի մասին է։ Միրզոյանի կարծիքով՝ այդ հեռանկարը լուրջ է, եթե ընդդիմադիր ուժերը գտնվեն իշխանության ղեկին։
Լրագրողները ի պատասխան նշեցին, որ հենց իրենց իշխանությունն է չորս պատերազմ բերել:
Միրզոյանը, փաստորեն, զրույցում փորձելով սրբագրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և պաշտպանել նրան շարունակվող քննադատություններից, միաժամանակ ինքն էլ ստեղծում է լարվածության ենթատեքստ՝ փաստացի սպառնալով նոր պատերազմի հնարավորությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր