Չախոյանական կայքերը կեղծիք են տարածում՝ Փաշինյանին պաշտպանելու համար

Չախոյանական կայքերը կեղծիք են տարածում՝ Փաշինյանին պաշտպանելու համար

Mon, 23 Mar 2026 13:29:55 +0400


Տարոն Չախոյանի լրատվամիջոցն ամեն գնով՝ անգամ սուտ հերքումներ տարածելով, փորձում է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Երեկ, երբ մետրոյի հայտնի միջադեպը եղավ, առաջինը «Հրապարակը» գրեց, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է անվանել եւ ագրեսիվ տոնով հարձակվել Արցախում զոհված հերոսի՝ Մերուժան Մոսիյանի աղջկա վրա։ Մեր լուրն արագությամբ տարածվեց ողջ լրատվադաշտով, շատերը գտան 90-ականներին զոհված հերոսին ու նրա աղջկան, բազմաթիվ հրապարակումներ եղան։

Իսկ «Մեդիանյուզ» կոչվող կայքը այսպիսի նյութ տեղադրեց՝ փորձելով հերքել ճշտված, ստույգ լուրը։ Մենք հասկանում ենք, որ ամեն գնով, անգամ կեղծիք տարածելով եւ մինչեւ վերջ խայտառակվելով պատրաստ են արդարացնել Փաշինյանի պահվածքը, բայց եթե նման բան հակառակ դաշտի որեւէ լրատվամիջոց աներ, իրենք ողջ թիմով, ամբողջ ՔՊ-ով կհարձակվեին ու դիմակը կպատռեին, որ կեղծիք է տարածում։ Հիմա թող ընթերցողները տեսնեն, թե ինչ մեթոդներով են աշխատում չախոյանական կայքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին

Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին Tue, 07 Apr 2026 15:15:50 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով