Երկուշաբթի , 23 Մարտի 2026

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն»

«Ի՞նչ կանեիք, եթե լինեիք այդ կնոջ փոխարեն»

Mon, 23 Mar 2026 13:56:39 +0400


Մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ կապված այն միջադեպի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում բղավել էր արցախցի կնոջ վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ։ Նախարարը ընդգծեց, որ իր դերն ու իրավասությունը չեն ներառում միջադեպին գնահատական տալը․ «Ես չեմ ցանկանում որակումներ տալ և դրա իրավունքն էլ չունեմ։ Եթե չեմ սխալվում, վարչապետը հրապարակում է արել միջադեպի վերաբերյալ, և կարող եք, օրինակ, մեջբերել նրա հայտարարությունը», – նշեց Գալյանը։

Նա նաև պատասխանեց հարցին, թե ինչ կաներ, եթե վարչապետը, օրինակ, ներողություն խնդրեր իրենից, եթե կնոջ փոխարեն ինքը լիներ այդ միջադեպի մասնակից. «Կմտածեի ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով