Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել

Mon, 23 Mar 2026 15:15:39 +0400


Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբն օրերս ստորագրել են գործընկերության պայմանագիր, որով Բանկը վերսկսում է իր աջակցությունն ակումբին և մարզում սպորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանն ասել է․ «Երբ խոսում ենք Գյումրիի մասին, անհնար է չհիշել սպորտը, մասնավորապես «Շիրակ» ակումբը։ «Շիրակ» ակումբը շատ մեծ քանակի երկրպագուներ ունի, և Ֆասթ Բանկն իր երկու մասնաճյուղերով անմասն չի մնում դրանից։ Շատ ուրախ ենք, որ նորից վերսկսել ենք մեր համագործակցությունը «Շիրակ» ակումբի հետ։ Լիահույս ենք, որ այդ համագործակցությունն ակումբին կբերի նոր հաղթանակներ և մեծ ոգևորություն իր երկրպագուներին»:
Հավելենք, որ «Շիրակ»-ը հայկական ամենահին տիտղոսակիր ակումբներից է, որը մշտապես իր շուրջն է համախմբում տեղի մարզասերներին։ Ակումբում վստահ են՝ գործակցությունը նոր խթան է ինչպես թիմի, այնպես էլ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար։

«Երբ մեր գործընկերն էր Ֆասթ Բանկը, մենք նվաճել ենք Հայաստանի Սուպեր գավաթը 2 տարի առաջ: Այս պահին «Շիրակ» ակումբը բռնել է քաղաքականություն՝ ավելի շատ ուշադրություն է դարձնում տեղի կադրերին՝ Գյումրիի երեխաներին, սաներին՝ տեղ տալով մեր երեխաներին ավելի առաջ գնալու: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունն էլ ավելի կնպաստի ֆուտբոլի, առհասարակ սպորտի զարգացմանը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում», – ասել է Շիրակ ՖԱ գործադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման հիմնախնդիրները։ Այս տարի Ֆասթ Բանկն արդեն գործակցության պայմանագրեր է կնքել «Վան» ֆուտբոլային ակումբի, «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի և «Երևան» ֆուտզալի ակումբի հետ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը Mon, 13 Apr 2026 00:26:27 +0400 Հունգարիայի վարչապետ…

6 ժամ ago

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ Mon, 13 Apr 2026 00:00:24 +0400 Նավերի ցանկացած մոտեցում…

7 ժամ ago

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել Sun, 12 Apr 2026 23:45:58 +0400…

7 ժամ ago

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի Sun, 12 Apr 2026…

7 ժամ ago

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ Sun, 12 Apr 2026 23:30:13 +0400 Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին…

7 ժամ ago

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Sun, 12 Apr 2026 23:15:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

7 ժամ ago