Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի

Sun, 12 Apr 2026 23:45:25 +0400


Ժամանակ առ ժամանակ գործող իշխանության այս կամ այն ներկայացուցիչը հանրությանն ավետիս է տալիս, որ Հրազդանում կառուցվեյու է արհեստական բանականությամբ (ԱԲ) կառավարվող տվյալների վերամշակման գործարան:

Ու հսկայական գումարներ են ներգրավելու այդ ուղղությամբ: Հայաստանն էլ վերածվելու է «մեծ տվյալների» (Big Data) տարածաշրջանային կենտրոնի: Բայց, ինչպես մամուլում է ներկայացվել, երևում է, որ այդ ամենը հերթական հեքիաթի ժանրից է: Գոնե արտերկրյա ֆինանսների ներգրավման առումով, քանի որ կես միլիարդից 450 միլիոն դոլարի վերածված սկզբնական փուլի հիմնական ֆինանսավորողը տեղական բանկերն են:

Կարծում եմ, որ նույն ժանրից է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քարոզչական հիմնական կարգախոսը՝ խաղաղությունը: Ինքը ներկայանում է որպես խաղաղության աղավնի՝ ընդդիմադիրներին ներկայացնելով պատերազմի հրձիգներ: Եթե վերընտրվի ինքը, իր ասելով, մի քանի տասնյակ տարի կտիրի խաղաղություն: Այս հարցում իր «սիրելի» ժողովրդին ինքը դնում է բանականությունից զուրկ ամբոխի տեղ: Որովհետև ով էլ լինի պետության ղեկավար՝ նա ձգտելու է խաղաղության: Քանի որ այսօր Հայաստանը, հենց վերը նշված անձի վարչապետության պատճառով, պատրաստ չէ պատերազմի: Բայց, ի տարբերություն պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ, դրա պատասխանատու և մեղավոր անձի, նոր իշխանությունն էն գլխից կունենա գործունեության ավելի լայն դաշտ: Միջազգային հարաբերությունների առումով դա նույնքան հստակ է, որքան այն, որ պատերազմում հաղթանակ տարած կողմն է ստանում հնարավոր բոլոր բարիքներն իր թշնամուց: Հատկապես եթե նա վերածվում է խաղաղության աղավնու՝ համաձայն լինելով հաղթողի բոլոր պահանջներին:

Ասվածի առումով հատկանշական է, որ քարոզչական հերթական շրջայցին քաղաքացիներից մեկը նրան խոստովանում է, որ ինքն անընդհատ աղոթում է, որպեսզի նրան բան չպատահի: Որովհետև, Աստված չարասցե, եթե նրան ինչ-որ բան պատահի, խաղաղությանն էլ, չէ՞, վերջ կարող է լինել: Իսկ ի՞նչ է ստանում որպես պատասխան այդ քաղաքացին: Նույնը, ինչ ստանում ենք բոլորս արդեն որերորդ տարին: Խաղաղությունն, ըստ վարչապետի աթոռից կառչած անձի, կախված է ժողովրդից, ժողովուրդն էլ պետք է տեր կանգնի խաղաղությանը: Դա ձևական տեսակետից նույնն է, ինչ ժողովրդավարական պետություններում ասվում է իշխանության առումով՝ ժողովուրդն է երկրի տերը: Ի դեպ, շատ տարիներ առաջ հենց նման կարգախոսով շարժում էր առաջացել Հայաստանում՝ տողերիս հեղինակն էլ որպես դրա անդամ: Բայց դա աստիճանաբար մարեց՝ ճիշտ այնպես, ինչպես մնացածները:

Ինչևէ, երբ ասվում է, որ ժողովուրդն է երկրի տերը, ապա դա նշանակում է, որ ամեն հինգ տարին մեկ ժողովուրդը մասնակցում է ընտրությունների: Իր քվեով ձևավորում է իշխանություն և նրան երկիրը կառավարելու մանդատ է հանձնում: Խաղաղության առումով ինչպես է ժողովուրդն իրացնելու տիրոջ իրավունքները, պարզ չէ: Հատկապես որ խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ: Բացի բազմաթիվ գործոններից և բացի մեր երկրից այն ունի նաև մեկ այլ կողմ: Դա թշնամին է, որը նկրտումներ ունի Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ: Եվ դա չի էլ թաքցնում, այլ դարձրել է պետական քաղաքականության մաս: Ու եթե մեր ժողովուրդն ընտրի գործող իշխանությանը, այսինքն, իր ասելով, տեր կանգնի խաղաղությանը, ապա մենք կստանանք ոչ թե խաղաղություն, այլ չպատերազմ: Չպատերազմի անորոշ վիճակ անորոշ ժամանակով, որ կարող է վերածվել պատերազմի՝ երբ դա հարմար լինի թշնամուն: Իսկ այսօրվա փոփոխական աշխարհում մենք համարյա թե հրաշքով խուսափեցինք պատերազմական իրավիճակից:
Ու այդ դեպքում նույնիսկ վերը նշված քաղաքացու աղոթքը չի խոչընդոտելու պատերազմի ծագմանը: Անգամ եթե աղոթքի ուժով Փաշինյանը կրկին վերածվի «դուխով» Նիկոլի: Ու այս անգամ էլ իր խմբակով քայլի ոչ թե Գյումրիից Երևան, այլ Երևանից Մեղրի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական…

10 րոպե ago

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփի հատուկ դեսպանորդը

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփի հատուկ դեսպանորդը Wed, 21 Oct 2026 19:30:26 +0400 Ռուսաստանը…

15 րոպե ago

Կոտայքը մարզպետ կունենա` մեկը դժգոհ է, մյուսն էլ շատ գոհ չէ

Կոտայքը մարզպետ կունենա` մեկը դժգոհ է, մյուսն էլ շատ գոհ չէ Wed, 21 Oct 2026…

25 րոպե ago

Մաքրեք՝ սրտիկին թոզ չնստի

Մաքրեք՝ սրտիկին թոզ չնստի Wed, 21 Oct 2026 19:15:10 +0400 ԱԺ ընտրություններից անցել է 133…

30 րոպե ago

Իրենց համար մեր երկիրը մի փոքրիկ խանգարող հանգամանք է

Իրենց համար մեր երկիրը մի փոքրիկ խանգարող հանգամանք է Wed, 21 Oct 2026 19:00:19 +0400…

45 րոպե ago

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է Wed, 21 Oct 2026 18:45:52 +0400 ՏԻՄ…

59 րոպե ago