«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

Mon, 23 Mar 2026 15:27:24 +0400


«Քարաքոս» օպերացիան կամ ուղեցույց ընտրություններով տարվածներին

Ընտրությունների անվան տակ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վերարտադրմանը նախապատրաստվող թեկնածուներին առաջարկում եմ միացյալ հայցադիմումով դիմել ՀՀ և միջազգային դատարաններ՝ Նիկոլ Փաշինյանին դեմ ձևակերպելով հետևյալ մեղադրանքները.

Ա. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը լուրջ հոգեկան ու հոգեբանական խնդիրներ ունի, նրա հոգեկան առողջ լինելը վիճարկելի է՝ անհավասարակշիռ վարքի պատճառով, ուստի նրա մասնակցությունը ընտրություններում հավասար պայմաններով` անհնար է:

Հիմնավորումներ: բացահայտ ու ստոր ստախոսություն, մանիպուլյացիա և խաբեբայություն, ՀՀ քաղաքացիներին հոգեբանական տեռորի ենթարկելով իր օգտին գործելու անթաքույց ցուցումներ՝ մոտալուտ պատերազմի սպառնալիքով:

Բ. Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ վարքը, թեթևամտությունն ու կապկությունները լուրջ վնաս են հասցնում ՀՀ իմիջին միջազգային լսարանի շրջանում, այդ կերպ խախտելով ՀՀ քաղաքացիների իրավունքները, որոնք արտասահմանում ենթարկվում են հեգնանքի ու ծաղրի՝ հենց այդ վարքի պատճառով: Ունենք արձանագրված մի քանի դեպք: Այս կետը հատկապես կարևոր է միջազգային պոտենցիալ ներդրողների մոտ վանող տրամադրություններ ստեղծելու առումով, քանզի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր թեթևամիտ վարքագծով լուրջ վնասներ է հասցնում ոչ միայն բարոյահոգեբանական դաշտում, այլև նյութական վնաս է հասցնում ՀՀ-ում վստահելի բիզնես միջավայր ձևավորելու և ներդրողներ գրավելու առումով:

Գ. Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, մինչ կանխորոշված ելքով ու արդյունքներով ընտրությունների անցկացումը, ստորագրահավաք կարող ենք անցկացնել և միացյալ հայցադիմում ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, մեղադրելով վերջիններիս իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարելու, բացահայտ ահաբեկչական մեթոդների կիրառմամբ ընտրություն պարտադրելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջությունը խաթարելու հիմնավորումներով:

Սա ամենակարճ տարբերակներից մեկն է, որով կարելի է կանխել ՔՊ-ի վերարտադրումը, ուստի առաջարկում եմ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ-ում գրանցված մի քանի հարյուր փաստաբաններին համատեղ ջանքերով կյանքի կոչել օրինական այս գործընթացը՝ անխուսափելի աղետը կանխելու համար:

Հակառակ պարագայում, հիշե´ք, ունենալու եք անպատժելիության զգացումից հղփացած քաղաքական կենդանիներից բաղկացած մի դիկտատուրա, որը հոգեբանական տեռորի ենթարկելով, ձեզ ու ձեր երեխաներին ապահովելու է միմիայն պատանդի ու հպատակի կարգավիճակ:

Հայկ Դեմոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը Mon, 13 Apr 2026 00:26:27 +0400 Հունգարիայի վարչապետ…

2 ժամ ago

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ Mon, 13 Apr 2026 00:00:24 +0400 Նավերի ցանկացած մոտեցում…

3 ժամ ago

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել Sun, 12 Apr 2026 23:45:58 +0400…

3 ժամ ago

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի Sun, 12 Apr 2026…

3 ժամ ago

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ Sun, 12 Apr 2026 23:30:13 +0400 Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին…

3 ժամ ago

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Sun, 12 Apr 2026 23:15:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

4 ժամ ago