Իրանը սկսել է կիրառել ՀՕՊ համակարգերը շրջանցող հրթիռներ
Mon, 23 Mar 2026 18:00:12 +0400

Իրանը Քաթարի Ռաս-Լաֆանեի հեղուկացված գազ արտադրող գործարանին հարվածելիս, որը պատկանում է QatarEnergy ընկերությանը, կիրառել է բարդ հրթիռներ, որոնք ունեն մեծ մանւերայնություն եւ կարող են շրջանցել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Հիշեցնենք, որ Իրանը մարտի 18-ին հարվածել էր վերոնշյալ գործարանին՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Հարավային Պարսի հանքավայրին հասցված հարվածի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր