Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում

Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում

Mon, 23 Mar 2026 18:30:48 +0400


Մերձավոր Արևելքի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի նորություններ լուսաբանող «Hospitality News ME» հրատարակությունը ներկայացրել է տարածաշրջանային բիզնես առաջնորդների ցանկը: Ինչպես հայտնում է «Ալֆանյուզը» նշանավոր գործիչների թվում է նաև լիբանանահայ ռեստորատոր Ալին Կամակյանը՝ «Batchig» և «Mayrig» ռեստորանների հիմնադիրը, ով հայտնի է որպես հայկական խոհանոցի հանրահռչակողն աշխարհում:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Կամակյանն անցել է ուղի՝ «Բեյրութի ընտանեկան սեղանից մինչև միջազգային ճանաչում»՝ «Mayrig»-ը վերածելով հայկական գաստրոնոմիական մշակույթի յուրօրինակ դեսպանի: Նրա գործունեությունն ընդգրկում է ոչ միայն ռեստորանային բիզնեսի զարգացումը, այլև հայկական ժառանգության պահպանմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունները:

Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը Կամակյանը ժամանել էր Գորիս, որտեղ սնունդ էր պատրաստում Արցախից բռնի տեղահանվածների համար: Այսօր նա շարունակում է օգնել Լիբանանի կարիքավորներին՝ սնունդով ապահովելով իրենց տները լքել ստիպված ընտանիքներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միացյալ Նահանգներն այլեւս բարի չէ եւ կանխատեսելի չէ․ տեսակետ

Միացյալ Նահանգներն այլեւս բարի չէ եւ կանխատեսելի չէ․ տեսակետ Mon, 23 Mar 2026 20:30:44 +0400…

7 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում

Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում Mon, 23 Mar 2026 20:25:16 +0400 Այսօր հայտնի դարձավ,…

12 րոպե ago

Հունվարից հետո առաջին անգամ նման գին է գրանցվել

Հունվարից հետո առաջին անգամ նման գին է գրանցվել Mon, 23 Mar 2026 20:15:24 +0400 Comex…

22 րոպե ago

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր Mon, 23 Mar…

34 րոպե ago

Պատրաստվեք ապագայի մռայլ օրերին

Պատրաստվեք ապագայի մռայլ օրերին Mon, 23 Mar 2026 20:00:37 +0400 Իրանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

37 րոպե ago

Արմինեները հարամեցին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը

Արմինեները հարամեցին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Mon, 23 Mar 2026 20:00:06 +0400 Latest news from Secure…

37 րոպե ago