Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում

Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում

Mon, 23 Mar 2026 18:30:48 +0400


Մերձավոր Արևելքի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի նորություններ լուսաբանող «Hospitality News ME» հրատարակությունը ներկայացրել է տարածաշրջանային բիզնես առաջնորդների ցանկը: Ինչպես հայտնում է «Ալֆանյուզը» նշանավոր գործիչների թվում է նաև լիբանանահայ ռեստորատոր Ալին Կամակյանը՝ «Batchig» և «Mayrig» ռեստորանների հիմնադիրը, ով հայտնի է որպես հայկական խոհանոցի հանրահռչակողն աշխարհում:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Կամակյանն անցել է ուղի՝ «Բեյրութի ընտանեկան սեղանից մինչև միջազգային ճանաչում»՝ «Mayrig»-ը վերածելով հայկական գաստրոնոմիական մշակույթի յուրօրինակ դեսպանի: Նրա գործունեությունն ընդգրկում է ոչ միայն ռեստորանային բիզնեսի զարգացումը, այլև հայկական ժառանգության պահպանմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունները:

Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը Կամակյանը ժամանել էր Գորիս, որտեղ սնունդ էր պատրաստում Արցախից բռնի տեղահանվածների համար: Այսօր նա շարունակում է օգնել Լիբանանի կարիքավորներին՝ սնունդով ապահովելով իրենց տները լքել ստիպված ընտանիքներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայկական ապրանքը տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները

«Հրապարակ»․ Հայկական ապրանքը տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները Tue, 30 Jun 2026 09:45:23 …