Լարսն այս պահին
Mon, 23 Mar 2026 18:52:02 +0400
Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան երթևեկությունը բեռնատարների համար փակվել էր ձյան պատճառով։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հայտարարության մեջ։