Բաքուն կփորձի՞ Հայաստանի նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսել

Բաքուն կփորձի՞ Հայաստանի նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսել

Mon, 23 Mar 2026 19:45:48 +0400


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խորհրդարանում այսօր ճեպազրույցի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, որոնցից կուզենայի անդրադառնալ մեկին։ Նա հայտարարել է. «Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ադրբեջանում պահվող հայերի շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ․․․ Ադրբեջանում պահվող անձանց, գերիների վերաբերյալ դիրքորոշումը նույնն է, ես գերադասում եմ այս հարցի շուրջ բարձրաձայն և հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Երբ արդյունք է լինում, հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջերս 4 գերիների ազատ արձակումը և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաև Ադրբեջանի և առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կա՛մ կա արդյունք, կա՛մ չէ։ Աշխատում ենք, իհարկե, չի կարող այս հարցը վերանալ մեր օրակարգից, արդյունք լինի, կիմանաք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Այս հայտարարության մեսիջը հասկանալի է եւ կարելի է մեկնաբանել երկակի կերպով։ Նախ՝ Հայաստանի տեսակետից նայենք հարցին։ Հայաստանը ներկայումս գտնվում է նախընտրական շրջանում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաեւ, որ արդեն պարզորոշ կերպով ուրվագծված է, թե ինչ հարցերի շուրջ է ընթանալու նախընտրական պայքարը՝ արտաքին քաղաքականություն, մասնավորապես՝ խաղաղություն։ Մյուս կողմից, նաեւ հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գոնե թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որպես ռեգիոնալ խաղացող ուժ առավել ձեռնտուն Հայաստանի գործող իշխանություններն են ու նրանց վերարտադրությունը։ Այս իրավիճակում Արարատ Միրզոյանի հայտարարությունը կարծես որպես առաջարկ է հնչում՝ ամրապնդեք խաղաղությունը, մանեւրելու եւ վերարտադրվելու նոր հնարավորություն տվեք մեզ՝ ազատ արձակելով ձեզ մոտ մնացած հայազգի անձանց, ներառյալ նաեւ՝ ԼՂ նախկին ռազմաքաղաքական վերնախավին։ Դա մեզ, որպես իշխանություն, Երեւանում հնարավորություն կտա կապիտալիզացնել գերիների ազատ արձակումը քաղաքականապես եւ մատուցել որպես հերթական հաղթանակ՝ նախընտրական շրջանում ու բոնուսներ ստանալ` մեծացնելով մեր վերարտադրվելու հնարավորությունները։ Իսկ հիմա հարցին նայենք Ադրբեջանի տեսակետից։ Բաքուն ուշի ուշով հետեւում է Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձություններին։ Պարզ ասած՝ ձեռքը պահում է Հայաստանի կյանքի զարկերակի վրա։ Եւ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ամենեւին էլ երաշխավորված չէ։ Հետեւաբար նաեւ՝ Ադրբեջանի համար ներկայումս օրակարգային հարց կարող է լինել, թեկուզեւ փակ դռների հետեւում տեղի ունեցող քննարկումների մակարդակում, հնարավոր սցենարների մշակումը՝ եթե Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի որպես իշխանություն։ Ու ամենեւին բացառված չէ, որ ինչ որ գործարքի գնան՝ որպես խաղաքարտ օգտագործելով իրենց բանտերում մնացած հայազգի գործիչներին։ Գործարքի մանրամասները կամ դետալները տեխնիկական հարցեր են։ Սակայն Արարատ Միրզոյանի հայտարարության մեսիջը նաեւ ձեռնտու է Բաքվին։ Ու ամենեւին էլ բացառված չէ, որ Բաքուն փորձի ռեգիոնի խաղացող գլոբալ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների տրամադրությունները շոշափել այս մասին։ Պարզապես այստեղ հարցն այն կլինի, թե՝ եթե մեր առաջարկած վարկածը ճշմարտացի է, ապա Բաքուն ինչպե՞ս կվարվի՝ կաջակցի Նիկոլ Փաշինյանին, որոշակի երաշխիքներ ունենալով «Մեծ Խաղացողներից», որ նրա վերարտադրվելու շանսերը մեծ են, թե՞ «գործ կբռնի Մեծ Խաղացողների» հետ, ու կփորձի Հայաստանի հնարավոր նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսած լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավթատար լցանավ են ձերբակալել

Նավթատար լցանավ են ձերբակալել Tue, 13 Oct 2026 20:00:17 +0400 Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում…

18 րոպե ago

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը…

33 րոպե ago

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400 ԱՄՆ նախագահ…

48 րոպե ago

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան Tue, 13 Oct 2026 19:18:53 +0400 Եվրոպական ֆուտբոլի…

59 րոպե ago

Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել

Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել Tue, 13…

1 ժամ ago

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին Tue, 13 Oct 2026 19:00:49…

1 ժամ ago