1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար

Mon, 23 Mar 2026 19:52:20 +0400


Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է աշխարհահռչակ HOWO բրենդի ինքնաթափ-բեռնատարները, որոնք համապատասխանեցված են երկրի կլիմայական պայմաններին ու վառելիքին։

Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ բրենդների շինարարական տեխնիկան և սարքավորումները, ինչպիսիք են SDLG-ն, HANGCHA-ն և ZOOMLION-ը։

Բացի շինարարական տեխնիկայի վաճառքից, Sino Armenia-ն ապահովում է նաև տեխնիկայի 24/7 ռեժիմով պրոֆեսիոնալ սպասարկում՝ մասնագիտացված շարժական թիմերի միջոցով։

Ոլորտում հաջողելու համար կարևոր է նաև հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը։ Ավելի քան տասը տարի Sino Armenia-ի կողքին է Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը՝ Ակբա Լիզինգը, որի հետ աջակցությամբ հնարավոր է տարեկան 1% փաստացի տոկոսադրույքով և 10% կանխավճարով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա։

«Ակբա Լիզինգը և Sino Armenia-ն՝ ի դեմս «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի, համագործակցում են երկար տարիներ: Այժմ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ձեռք բերել բեռնափոխադրման, շինարարության, արտադրության և տնտեսության այլ ոլորտների համար տեխնիկա ֆինանսավորման լավագույն պայմաններով՝ կանխավճար սկսած 10%-ից, փաստացի տոկոսադրույքը սկսած 1%-ից։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի բիզնեսների և տնտեսության զարգացմանը»,– նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

«Այսօր կարող ենք վստահորեն փաստել, որ մեր կողմից ներկայացվող բոլոր ապրանքանիշերը մեծ ճանաչում ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում SDLG ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն ենք արդեն 12 տարի։ SDLG-ն Volvo կոնցեռնի անդամ է, ինչը վկայում է որակի մասին, և հետևաբար այս ապրանքանիշին փոխանցվել է Volvo-ի ամբողջ փորձը։ Այս 10 տարիների ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորման շնորհիվ վաճառել ենք հազարավոր միավոր շինարարական տեխնիկա ու սարքավորում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ վաճառել ենք շուրջ 200 շինարարական տեխնիկա։ Արդյունքը պայմանավորված է համատեղ վստահության, ինչպես նաև Ակբա Լիզինգի հուսալի գործընկեր լինելու հանգամանքով»,– նշել է «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։

«Zoomlion-ը Չինաստանի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ընկերությունը ներկայացնում է սարքավորումների լայն տեսականի։ Մեր ապրանքակազմը ներառում է բետոնային տեխնիկա, վերամբարձ կռունկներ, շինարարական սարքավորումներ, հանքարդյունաբերական ու ճանապարհաշինարարական տեխնիկա և այլն։ Ուրախ ենք ներկայացված լինել Հայաստանում և մեր արտադրանքը ներկայացնել հայ սպառողին»,– նշել է Չինաստանի Zoomlion ընկերության տարածաշրջանային ղեկավար Չժանգ Բոն։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

2 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

3 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

3 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago