ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին
Fri, 27 Nov 2026 20:00:43 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրած իր բանակցությունների մասին։ «Ինձ համար մեծ պատիվ էր երեկ երեկոյան, Մար-ա-Լագոյում հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ եւ քննարկել բազմաթիվ թեմաներ։ Ես տեղեկացրել եմ նրան՝ նախագահ Պուտինի հետ ունեցած իմ բանակցությունների մասին»,- սոցկայքի իր էջում գրել է Թրամփը։
Արդեն պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թրամփ-Ռյուտե հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, ընդ որս՝ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինական հակամարտությունը, դաշինքի՝ Հաագայում եւ Անկարայում անցկացրած գագաթնաժողովների արդյունքները։