Նիկոլ Փաշինյանն իր պահվածքով «կրակն է գցել» բոլորին

Նիկոլ Փաշինյանն իր պահվածքով «կրակն է գցել» բոլորին

Fri, 27 Nov 2026 19:45:27 +0400


Նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։ Միջադեպի առնչությամբ Աժ նախկին պատգամավոր, «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 20-ին դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ նրա գործողությունները չե՞ն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։

Հանձնաժողովը դիմումը վերադարձնելու, վարույթը մերժելու կամ վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմողին ծանուցում է եռօրյա ժամկետում։ Այսօր լրանում է սահմանված ժամկետը` աշխատանքային օրվա ավարտին մոտ փորձեցինք ԿԿՀ-ից ճշտել՝ ի՞նչ ընթացք է ստացել դիմումը։ Հանձնաժողովից չցանկացան գործընթացի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, անգամ հարցին՝ կա՞ որոշում, թե՝ ոչ, հստակ պատասխան չտրվեց․ «Սահմանված կարգով կներկայացվի, այդպես կտեղեկացվեք, այսպես այլ տեղեկատվություն չենք կարող փոխանցել։ Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով հասանելիություն կլինի, քանի որ այն հրապարակային տեղեկատվություն է լինելու, կարող եք ծանոթանալ կայքում»։ Իսկ հրապարակման ենթակա տեղեկատվության գաղտնի պահելու իմաստը ո՞րն է՝ ԿԿՀ աշխատակիցն արձագանքեց․ «Որոշումը լինելու դեպքում հրապարակվում է կայքում, վարույթի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակվում է, դեռեւս ժամկետ ունենք»։

Թե ինչո՞ւ է ԿԿՀ-ն կաշկանդված, բնական է` Հայաստանում չկա պետական մարմին, որը համարձակվի Նիկոլ Փաշինյանին կարգի հրավիրել, իսկ այս Հանձնաժողովը առաջինը պետք է դա անի, որովհետեւ պաշտոնյաների բարեվարքության հարցը նրա անմիջական գործառույթն է: Սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսույթով կրակն է գցել բոլորին։ Այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող հայտարարել, թե` Փաշինյանի խոսույթում խնդիր չկա, անհնարին է: Պարզ է նաեւ, որ հիմա «կռուտիտի» ձեւ են մտածում` ինչպես դուրս գան ստեղծված իրավիճակից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք Fri, 27 Nov 2026 20:15:08 +0400 Հարցազրույց «Լիդիան…

11 րոպե ago

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Fri, 27 Nov 2026 20:10:12 +0400 Քաղաքագետ Սուրեն…

16 րոպե ago

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին Fri, 27 Nov 2026 20:00:43 +0400 ԱՄՆ…

25 րոպե ago

Փաշինյանը բլեֆ է անում, որ ծրագիրը ավարտին հասցնի

Փաշինյանը բլեֆ է անում, որ ծրագիրը ավարտին հասցնի Fri, 27 Nov 2026 20:00:41 +0400 Latest…

25 րոպե ago

Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան Աբրահամյան

Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան Աբրահամյան Fri, 27 Nov 2026 19:36:53…

49 րոպե ago

Կայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումը

Կայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումը Fri, 27 Nov 2026 19:34:22 +0400 Դիլիջանում…

52 րոպե ago