Պատրաստվեք ապագայի մռայլ օրերին
Mon, 23 Mar 2026 20:00:37 +0400

Իրանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնագիրը կարող է բերել գլոբալ էներգետիկ ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի վերլուծաբան Օմար Բադարը։ «Մենք շեշտակի արագությամբ գնում ենք դեպի գլոբալ աղետ, որի մասին երազել է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ավելի քան 40 տարի։ Պատրաստվեք դիմավորել ապագայի մռայլ օրերը»,- սոցկայքի իր էջում գրել է Բադարը։ Նա շեշտել է, որ համաշխարհային մակարդակով ամենամեծ էներգետիկ աղետին մնացել են հաշված ժամեր։
Հիշեցնենք, որ Թրամփը 48 ժամ էր տվել Իրանին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը։ Իր հերթին Թեհրանն էլ հայտարարել էր, որ կհարվածի Պարսից ծոցի ավազանի էներգետիկ եւ ջրի աղազերծման ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ ինֆորմացիոն-տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, որոնք գտնվում են ԱՄՆ կամ նրա դաշնակիցների հսկողության ներքո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր