Երկաթուղային դիվերսիա՝ Գերմանիայում

Երկաթուղային դիվերսիա՝ Գերմանիայում

Mon, 23 Mar 2026 21:30:27 +0400


Գերմանիայում ռեգիոնալ փոխադրումներ իրականացնող գնացքը հարվածել է երկաթգծի վրա անհայտ անձանց կողմից դրված բետոնե սալերին։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Ռուրի երկրամասում։ Գնացքը մեկնելիս է եղել Ախենից Խամ եւ բախվել է բետոնե սալերին՝ Կամեն քաղաքի մոտ։ Մեքենավարը նկատած է եղել սալերը եւ արտակարգ արգելակման ռեժիմի կոճակն է սեղմել, սակայն բախումը կանխել հնարավոր չի եղել։ Գնացքն այնպիսի վնասվածքներ է ստացել, որ այլեւս ճանապարհը շարունակել չի կարողացել։ Ուղեւորների համար այլ շարաժակազմ է հատկացվել։

Իրավապահները հայտարարել են, որ նախնական տեղեկություններով, անհայտ անձինք կանխամտածված կերպով են բետոնե սալերը դրել ռելսերին։ Չի բացառվում, որ տեղի ունեցածը գնահատվի որպես քաղաքական շարժաիռթներով իրականացված դիվերսիա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով