Ովքեր են ԱՄՆ ամենամեծ թշնամիները՝ Իրանից հետո, ըստ Թրամփի
Mon, 23 Mar 2026 22:00:05 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Իրանից հետո երկրի ամենամեծ թշնամին է։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ «Հիմա, Իրանի կործանումով, Ամերիկայի ամենամեծ թշնամին համարվում են արմատական ձախականները, չափազանց ոչ կոմպետենտ Դեմոկրատական կուսակցությունը։ Շնորհակալ եմ Ձեզ՝ այս հարցի առնչությամբ սեւեռած ուշադրության համար»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փորքմասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել էր, որ Իրանին հարվածելու համար Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը չէր հարցրել։ Նա նաեւ պահանջել էր, որպեսզի գործող վարչակազմը ժողովրդին եւ Կոնգրեսին ներկայացնի պատերազմ սկսելու հիմքերը եւ սահմանի ազգային անվտանգության ոլորտի նպատակները, ինչպես նաեւ առաջարկի, թե ինչպես է հնարավոր կանխել Մերձավոր Արեւելքում հերթական հակամարտությունը, որը կարող է ձգձգվել տարիներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր