Ովքեր են ԱՄՆ ամենամեծ թշնամիները՝ Իրանից հետո, ըստ Թրամփի

Ովքեր են ԱՄՆ ամենամեծ թշնամիները՝ Իրանից հետո, ըստ Թրամփի

Mon, 23 Mar 2026 22:00:05 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Իրանից հետո երկրի ամենամեծ թշնամին է։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ «Հիմա, Իրանի կործանումով, Ամերիկայի ամենամեծ թշնամին համարվում են արմատական ձախականները, չափազանց ոչ կոմպետենտ Դեմոկրատական կուսակցությունը։ Շնորհակալ եմ Ձեզ՝ այս հարցի առնչությամբ սեւեռած ուշադրության համար»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փորքմասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել էր, որ Իրանին հարվածելու համար Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը չէր հարցրել։ Նա նաեւ պահանջել էր, որպեսզի գործող վարչակազմը ժողովրդին եւ Կոնգրեսին ներկայացնի պատերազմ սկսելու հիմքերը եւ սահմանի ազգային անվտանգության ոլորտի նպատակները, ինչպես նաեւ առաջարկի, թե ինչպես է հնարավոր կանխել Մերձավոր Արեւելքում հերթական հակամարտությունը, որը կարող է ձգձգվել տարիներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մանր վրեժ

Մանր վրեժ Tue, 07 Jul 2026 09:00:03 +0400 Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռնարկած…

19 րոպե ago

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին»

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին» Tue, 07 Jul 2026 08:45:35 +0400 Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխան» ու…

33 րոպե ago

«Հրապարակ». Իմիջը խանգարեց

«Հրապարակ». Իմիջը խանգարեց Tue, 07 Jul 2026 08:30:58 +0400 Որքան էլ ՔՊ-ում ձեւացնում են, որ…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են

«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են Tue, 07 Jul 2026 08:20:32 +0400 Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Tue, 07 Jul 2026 08:15:00 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել Tue, 07 Jul 2026 08:10:15 +0400 Հունիսի 7-ին ԱԺ…

1 ժամ ago