Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ

Mon, 23 Mar 2026 22:07:29 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի համար ռազմավարական նպատակ պետք է լինի հակամարտության համապարփակ ավարտը` դրա չվերսկսման երաշխիքներով: Այդպիսի երաշխիք է` Պաղեստինի, Լիբանանի և «Իսլամական դիմադրության առանցքի» խնդիրը և Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկմանը միասնական փաթեթով լուծում տալը։ Այս խնդիրները այն հիմնականն են, առանց որոնց համապարփակ կարգավորման, Իսրայելը միշտ պահպանելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Իրանի նկատմամբ, ինչը` հաշվի առնելով Իսրայելի ազդեցությունն ԱՄՆ էլիտաների վրա, կարելի է պնդել, որ կպահպանվի մշտական լարվածությունը, սադրանքները Իրանի նկատմամբ և պատերազմածին երևույթները։

Իհարկե, խնդրի համապարփակ լուծումը նաև անիմաստ կդարձնի «մահ Ամերիկային» սկզբունքը, ինչը տարածաշրջանի համար կդառնա նոր ուժային բանաձևումների սկիզբը:
Այս հակամարտությունը ցույց տվեց, որ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար, գուցե` ավելին։ Համաշխարհային տեխնոլոգիաներին հասանելիությունն ու տնտեսական հնարավորությունները, որոնք ունի Իրանը, ինչպես նաև աշխարհագրական դիրքն ու քաղաքակրթական առանձնահատկությունները Իրանին կդարձնեն տարածաշրջանային տերություն, իսկ այս պարագայում բնականաբար կան կողմեր, որոնք ամեն գնով կփորձեն խոչընդոտել Իրանի զարգացման ընթացքին…

Ամեն դեպքում, Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի, ու ամենայն հավանականությամբ կգործի կա‘մ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքը։
Խաղաղություն և բարգավաճում մեր բարեկամներին…»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդկանց բերման են ենթարկում

Մարդկանց բերման են ենթարկում Fri, 17 Apr 2026 14:39:41 +0400 Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ իրավիճակը…

7 րոպե ago

Ծեծ ու քաշքշուկ. ոստիկանները բիրտ ուժ են կիրառում Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ

Ծեծ ու քաշքշուկ. ոստիկանները բիրտ ուժ են կիրառում Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ Fri, 17 Apr…

10 րոպե ago

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից Fri, 17 Apr 2026 14:25:13 +0400 Երևանի Իսակովի…

22 րոպե ago

Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը

Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը Fri, 17 Apr 2026 14:25:04 +0400 Լրագրողների հետ զրույցում ՀՀ…

22 րոպե ago

Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել. հերթով նայեք

Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել. հերթով նայեք Fri, 17 Apr 2026 14:19:48…

27 րոպե ago

Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում Fri, 17 Apr 2026 14:15:10 +0400 Վրաստանն ակտիվանում է արտաքին…

32 րոպե ago