Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ
Mon, 23 Mar 2026 23:30:18 +0400

Իրանը ԱՄՆ եւ Իսրայելի հետ հակամարտությունում պաշտպանողականից անցնում է հարձակողական ռազմավարության։ Պատերազմի վարման ռազմավարությունը փոխվել է։ Այս մասին հայտարարել է Financial Times պարբերականը, վկայակոչելով իրանցի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ալի Աբդոլախիի խոսքերը։ Վերջինս հանդիսանում է իրանական «Խաթամ ալ-Անբիայի» կենտրոնական շտաբի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ներկայումս իրանցի զինվորականները կռվում են շատ արդյունավետ կերպով։ «Զինված ուժերը, շնորհիվ երիտասարդ եւ նպատակասլաց ուսյալ զինվորականների ու գիտնականների, արտադրում է ժամանակակից սպառազինություններ, որոնք օգնում են մեզ խափանելու հակառակորդի հաշվարկները։ Հանցավոր հակառակորդներն ինչ որ չափով արդեն հասկացել են, որ շարունակելու ենք այս միտումը եւ նոր անակնկալներ ենք մատուցելու մարտի դաշտում»,- հայտարարել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր