«Հրապարակ»․ Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին

«Հրապարակ»․ Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին

Tue, 24 Mar 2026 08:00:18 +0400


Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Գործով անցնում են նաեւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաեւ Կիլիկիացի Հարութիկը։

Բրուտյանի փաստաբան Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։ Հարցրինք նաեւ՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել․ նրան եւ ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պրիմորսկի նավահանգստում երեկվանից չեն կարողանում մարել հրդեհը․ Կիևն է հարվածել

Պրիմորսկի նավահանգստում երեկվանից չեն կարողանում մարել հրդեհը․ Կիևն է հարվածել Tue, 24 Mar 2026 15:00:54…

7 րոպե ago

Ադրբեջանը իր քաղաքականությունը չի պայմանավորում ձեր առկայությամբ

Ադրբեջանը իր քաղաքականությունը չի պայմանավորում ձեր առկայությամբ Tue, 24 Mar 2026 15:00:00 +0400 Latest news…

8 րոպե ago

Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ

Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ Tue, 24 Mar…

8 րոպե ago

«Տարածքները հուշանվերներով բաժանում է»

«Տարածքները հուշանվերներով բաժանում է» Tue, 24 Mar 2026 14:53:28 +0400 ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Հովիկ…

15 րոպե ago

Հորմուզի ազդեցությունը՝ ոսկու շուկայի վրա

Հորմուզի ազդեցությունը՝ ոսկու շուկայի վրա Tue, 24 Mar 2026 14:45:21 +0400 «Ոսկին վերջին 1 ամսում…

23 րոպե ago

Պատերազմի օրն իմանալը մի բան կարող է նշանակել

Պատերազմի օրն իմանալը մի բան կարող է նշանակել Tue, 24 Mar 2026 14:41:09 +0400 ԱԺ…

27 րոպե ago