Ատելության մունետիկը

Ատելության մունետիկը

Tue, 24 Mar 2026 09:00:20 +0400


Մի կողմ թողնենք` մետրոյի միջադեպը լա՞վ էր, թե՞ վատ, կարելի՞ էր երեխայի ներկայությամբ բղավել մոր վրա, եւ արդյո՞ք իր կողմից հանձնված Արցախի եւ թուրքի յաթաղանից մազապուրծ արցախցիների մասին կարելի է օգտագործել «փախած» արտահայտությունը: Տեսնենք, թե ինչ կատարվեց այդ միջադեպից հետո: Արցախցիների հանդեպ ատելության ու ագրեսիայի մի նոր հուժկու ալիք բարձրացավ, եւ ամեն տեսակի մարդաչնման էակներ հնարավորություն ստացան իրենց հոգու մաղձն Արցախի ու Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների վրա թափելու: Եվ դրա հրձիգը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն էր: Այն մարդը, ով վերջին բրիֆինգում խոսում էր ատելության խոսքի դեմ պայքարի մասին, հանդիմանում էր լրագրողներին, որ չեն ուզում ատելության խոսքն արմատախիլ անել երկրից: Բոլոր նրանց, ովքեր կառարկեն, թե ինչ աներ Փաշինյանը, եթե այդ ատելությունը տարբեր լրատվամիջոցներ եւ անձինք են տարածում, սիրով հակափաստարկներ կբերեմ. ատելությունն ամենից շատ տարածողներն իշխանության հետ փոխկապակցված անձինք ու լրատվամիջոցներն են, հատկապես` ՔՊ-ի պաշտոնական կայքը: Եվ ատելության խոսքի ամենաթեժ հարթակը վարչապետի ՖԲ էջն է: Իսկ ի՞նչ կաներ նորմալ մարդը, եթե անգամ նման միջադեպ է եղել` ինքն իրեն սխալ է պահել, հետո գիտակցել է եւ անկեղծորեն ներողություն խնդրել հերոսի դուստր Արմին Մոսիյանից ու նրա որդուց` անզուսպ պահվածքի համար: Կաներ այն, ինչ անում ենք մենք․ կհանձնարարեր մոդերացիա անել իրենց էջերում, որ արցախցիների հասցեին ոչ մի չար խոսք չգրվի: Կարգելեր իրենց լրատվամիջոցներին՝ պեղել գտնել այդ կնոջ հին գրառումները եւ թիրախավորել նրան: Վերջապես, լայվ կմտներ եւ քարաքոսների մասին խոսելու փոխարեն, կոչ կաներ դադարեցնել այդ նողկալի արշավն արցախցիների նկատմամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo…

1 ժամ ago

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400 Անգլիայի…

2 ժամ ago

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին Sun, 22 Nov 2026 23:30:03 +0400 Henry Aldridge…

2 ժամ ago

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել Sun, 22…

2 ժամ ago

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել Sun, 22 Nov 2026 23:08:12 +0400 Պենտագոնի նախկին ղեկավար…

2 ժամ ago

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը Sun, 22 Nov 2026 23:00:35 +0400 89 տարեկանում…

2 ժամ ago