«Հրապարակ». Դեմ չէ, որ անգամ մարդիկ իրեն ատեն, սակայն վախից քվե տան իրեն

«Հրապարակ». Դեմ չէ, որ անգամ մարդիկ իրեն ատեն, սակայն վախից քվե տան իրեն

Tue, 24 Mar 2026 09:45:01 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ակնհայտ հիստերիայի մեջ են։ Նրանք արդեն սկսել են հայ հանրության նկատմամբ տեղեկատվական տեռոր իրականացնել։ Եթե առաջ խոսում էին Ռուսաստանից կառավարվող հիբրիդային պատերազմի մասին եւ Արեւմուտքին էին դիմում, որ օգնի այդ պատերազմը հաղթահարելուն ու վերարտադրվելուն, ապա հիմա ուղղակի սեփական ժողովրդին են շանտաժի ենթարկում, թե սեպտեմբերին արյունահեղություն կլինի, պատերազմ կսկսվի: Եվ այնքան անհավասարակշիռ վիճակում է վարչապետ-վարչապետի թեկնածուն, որ հանրային վայրում, ուղիղ եթերում հարձակվում է Արցախի հերոսի դստեր վրա, նրան արգելում անգամ երազել Արցախ վերադառնալու մասին, ապա՝ օրվա վերջում նախ հրաժարվում է իր խոսքերից, ինչը, որոշ մասնագետների հավաստմամբ, բնորոշ է շիզոֆրենիայով տառապողներին, ապա, տեսնելով աղմուկը, ներողություն է խնդրում արցախցի կնոջից, որի երեխայի ներկայությամբ ասել էր, թե արցախցիները «փախածներ» են։

– ՔՊ-ն դրսեւորում է տրիվիալ հիստերիկ վարքագիծ, դրանով էլ պայմանավորված, կուսակցության քարոզարշավի մեկնարկը տվել են շատ ավելի վաղ, քան սովորաբար անում են։ Սրանով է պայմանավորված նաեւ դեմոնստրատիվ ուրախության դրսեւորումը։ Երեկ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե Ռուբեն Ռուբինյանն արգելել է, որ ավտոբուսի մեջ պարեն, քանի որ այն հանգեցնում է բացասական ֆիդբեքերի։ Ինչքան էլ այս մարդիկ փորձում են ցույց տալ, որ շատ ուրախ են, անհոգ են, սակայն իրականությունը լրիվ այլ է, նրանք ուղղակի փորձում են այդպես ցուցադրել, եւ վերջ։ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ իրեն հարկավոր է 60 տոկոս ձայն, այդ հայտարարությամբ հուշում է, որ անցողիկ շեմը հազիվ է հաղթահարելու, ինչի մասին ինքը տեղյակ է բոլորից լավ։ Այսօրվա դրությամբ ԱԺ-ում մեծամասնություն ունենալն այս թիմի համար երեւակայական մի բան է, որքան, օրինակ, ճապոնացիների համար եվրոպացի դառնալը․․․․

– Պատերազմով սպառնալը ե՞ւս դրանով է պայմանավորված։ Փաշինյանը կիրակի օրը հայտարարեց, որ եթե իրեն չընտրեն՝ ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն չլինի, ապա սեպտեմբերին հուժկու պատերազմ է սպասվում։

– Այո, շանտաժն այստեղ պարտադիր բաղկացուցիչ մաս է։ Նիկոլ Փաշինյանն ակտիվ կիրառում է շանտաժ։ Սրանից առաջ գեւորգպապոյաններն էին այդ մասին խոսում, սակայն կիրակի օրը Փաշինյանն իր բերանով, շատ կատեգորիկ հայտարարեց այն մասին, որ եթե ինքը չլինի, սեպտեմբերին մեծ պատերազմ է տեղի ունենալու։ Այս հայտարարությունից կարող ենք մի քանի եզրահանգում անել։ Կամ նա սովորականի պես ավանտյուրա է անում, ինչն իրեն շատ հատուկ է, եւ փորձում է ավանտյուրային հայտարարություններով վախեցնել ընտրողներին։ Եկեք ճիշտ հասկանանք` պատերազմի շանտաժից հետո ընտրողը, ըստ Նիկոլի, պետք է վախենա եւ իրեն քվե տա, ինչը ոչ թե ցանկության դրսեւորում է, այլ՝ շանտաժից դրդված քայլ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, որ անգամ մարդիկ իրեն ատեն, սակայն վախից քվե տան իրեն։ Այդ մարդը սա է։ Այս տեսակն է։ Հոգեբանական ռակուրսից մենք տեսնում ենք հիստերիայի մեջ ընկած Փաշինյանին, որը ցուցաբերում է շանտաժային մոտեցում։ Այս մասին է փաստում նաեւ նրանց խիստ անհավասարակշիռ վարքագիծը, ինչը եւ դրսեւորվեց կիրակի օրը՝ մի քանի դրվագով։ Մի տեղ՝ բակում մի տղամարդու հետ էին վիճում ու վիրավորում, մի տեղ՝ մետրոյում վիրավորեցին Արցախի հերոսի դստերը, իմիջիայլոց, ոչ մի կապ չունի, թե ով էր այդ կինը, ում դուստրն էր։ Իհարկե, հերոսի դուստր լինելն իրավիճակն ավելի էպիկ է դարձնում, սակայն եթե անգամ իր «տիգրովկայով» համակիրներից մեկը լիներ` հերոսի դստեր փոխարեն, չէր կարելի նման կերպ խոսել, այդ դրսեւորումը խիստ անընդունելի է։ Այն հիստերիկ դրսեւորում էր, այլ ոչ թե հավասարակշռված լիդերի։ Հարց ընտրողներին․ եթե մի մարդ մետրոյում՝ երեխայի ներկայությամբ, կնոջ հետ խոսում է նման բառապաշարով՝ երեխայի համար ստեղծելով տրավմատիկ հոգեվիճակ, կարո՞ղ է արդյոք հավասարակշիռ ձեւով երկիր ղեկավարել։ Ի դեպ, նրա ներողությունը ոչ մի կոպեկի արժեք չունի։ Այն հոգեբանական տրավման, որ նա հասցրեց այդ մարդկանց, չի անցնելու։ Եվ այդ տրավման ոչ միայն ստացավ տվյալ արցախցի կինը, այլեւ՝ ողջ հասարակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել Sat, 18 Apr 2026 22:30:39 +0400 Celestyal…

6 րոպե ago

ՀԱԿ-ի ընտրական ցուցակի առաջին 60 թեկնածուների անունները

ՀԱԿ-ի ընտրական ցուցակի առաջին 60 թեկնածուների անունները Sat, 18 Apr 2026 22:15:20 +0400 Հայ Ազգային…

21 րոպե ago

Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ

Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ Sat, 18 Apr 2026…

56 րոպե ago

Փողկապ կապելուց մինչեւ պաշտոնյաների վարքագիծ. Արման Թաթոյանի ոչ ֆորմալ շփումը երիտասարդների հետ

Փողկապ կապելուց մինչեւ պաշտոնյաների վարքագիծ. Արման Թաթոյանի ոչ ֆորմալ շփումը երիտասարդների հետ Sat, 18 Apr…

1 ժամ ago

Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա

Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա Sat, 18 Apr…

1 ժամ ago

Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի

Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի Sat, 18 Apr 2026 21:00:49 +0400 Միացյալ…

2 ժամ ago